Կարծիք

11.03.2021 14:37


Արդեն 4 ամիս է՝ չենք հաջողում․ պե՞տք է վհատվել․ ո՛չ ու երբեք ո՛չ

Արդեն 4 ամիս է՝ չենք հաջողում․ պե՞տք է վհատվել․ ո՛չ ու երբեք ո՛չ
Իմ պայքարն ի սկզբանե եղել է մի բանի համար-վերականգնելու մեր խոցված ու շների առջև նետված արժանապատվությունը։ Որ շանս ստանանք տարիների տքնաջան աշխատանքի արդյունքում վերականգնելու նաև մնացյալը։
Այդ գերնպատակին հասնելու առաջին ու անհրաժեշտ քայլը ամենայն հայոց դավաճան, գերագույն գլխավոր ստահակ Ն.Փաշինյանի և իր թշնամասեր ու աթոռապաշտ թիմի հեռացումն է իշխանությունից։ Ամեն գնով։
Արդեն 4 ամիս է՝ չենք հաջողում։ Պե՞տք է վհատվել։ Ո՛չ ու երբեք ո՛չ։ Գուցե դեռ բավարար չափով պատրաստ չենք արժանապատվության վերականգնման տքնաջան աշխատանքին։ Գուցե դեռ վաղ է։
Ամեն դեպքում, իմ հավատամքն անսասան է։ Ու իմ ճանաչած ամենավստահելի, ամենահայրենասեր, ամենասկզբունքային մարդկանց հավատամքը նույնպես անսասան է։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը