Կարծիք

11.03.2021 12:58


Իմ կարծիքը Օնիկ Գասպարյանի վերաբերյալ նույնն է. նա պետք է կանգնի տրիբունալի առաջ՝ իր համերկրացի Նիկոլ Փաշինյանի հետ, որպես նրա հանցակից

Իմ կարծիքը Օնիկ Գասպարյանի վերաբերյալ նույնն է. նա պետք է կանգնի տրիբունալի առաջ՝ իր համերկրացի Նիկոլ Փաշինյանի հետ, որպես նրա հանցակից
Ես գնդապետ Օնիկ Գասպարյանի մարտական վաստակի դեմ, բնականաբար, ոչինչ չունեմ՝ գնահատելուց բացի: ԲԱՅՑ:
Գեներալ-լեյտենանտ, ապա՝ գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի դեմ շատ բան ունեմ, ամենից առաջ՝ կոշտ հարցեր:
Անձ, որ պատերազմի սկզբից իսկ հստակ իմացել է, թե ինչ է կատարվում, բայց բացարձակապես ՈՉԻՆՉ չի ձեռնարկել՝ մոլորության մեջ նետվող իր ժողովրդին իրականությունն ասելու, այսպես ասած՝ «հաղդելուենք»-ական թմբիրից հանելու համար:
Պատերազմի 4-րդ օրը զեկուցել է պատերազմն օր առաջ կանգնեցնելու անհրաժեշտության մասին, ու ևս 40 օր հանդուրժել այդ վիճակը:
Ունենալով կոնկրետ լիազորություններ ու հնարավորություններ, Օնիկ Գասպարյանը բացարձակապես ոչինչ չի ձեռնարկել՝ նիկոլ փաշինին չեզոքացնելու և առնվազն բանակի ղեկավարումից մեկուսացնելու համար:
Օնիկ Գասպարյանը առնվազն տեղյակ լինելով նոյեմբերի 9-ին ստորագրվելիք կապիտուլյացիային, ԴԻ ԿԱՆԽԵԼ դա, ավելին, նոյեմբերի 10-ի գիշերը չի մտել նիկոլ փաշինյանի թաքստոց ու թուրքի լամուկին ճակտից չի գյուլլել-սատկացրել:
ԱՄԵՆԻՑ ՎԱՏԸ՝ Օնիկ Գասպարյանը ՇԱՐՈՒՆԱԿԵԼ Է ծառայել նիկոլ փաշինին նաև նոյեմբերի 9-ից հետո, մինչև իր փետրվարի քսանքանիսի հայտարարությունը, այսինքն՝ ավելի քան 3 ամիս:
Իմ կարծիքը Օնիկ Գասպարյանի վերաբերյալ նույնն է. նա պետք է կանգնի տրիբունալի առաջ՝ իր համերկրացի (իջևանյան կլլանն» է, էլի) նիկոլ փաշինի հետ, որպես նրա հանցակից:
Ասեմ ավելին, այս օրերին, որ իմ շատ ու շատ ընկերներ ոգևորված նրա մասին բաներ էին պատմում, ոմանք նույնիսկ գովում էին, ես չափազանց սառն էի արձագանքում:
Առհասարակ, գեներալ-գնդապետ մարդը, իրապես մարտական հրամանատարը նախ ԳՈՐԾՈՒՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԵՐ, հետո՝ հայտարարություն՝ բալետի պարախմբին հարիր ոճով:
Կարճ ասած, զինվորականը չի պահանջում հրաժարական, զինվորականը ստիպում է, որ տվյալ անձը հրաժարական տա, եթե չի տալիս, տեղում գյուլլում են ու՝ վե՛րջ:
Հա, մի բան էլ: Օնիկ Գասպարյանը հայտարարել է, թե իր պաշտոնանկույթան հարցով դիմելու է վարչական դատարան: Դե, բա իհա՜րկե...
Ես զարմացած եմ, որ Օնիկ Գասպարյանը մինչև հիմա թուրքական ու ադրբեջանական ԳՇ-ների դեմ, օրինակ միջազգային արբիտրաժին կամ ՄԻԵԴ չի դիմել, և ամենևին զարմացած չեմ, որ ԳՇ նման պետ ունենալով խայտառակ պարտություն է դասավորվել մեր ազգի գլխին:
Չգիտեմ, թե էնտեղ վաղը, մյուս օրը էլ ումով կոգևորվեն կամ չեն ոգևորվի (նենց տպավորույթուն ա, որ եթե, ասենք Սծյոպիկն ու Դանիկն էլ պահանջեն նիկոլի հրաժարականը, դրանց կբերեն, Բաղրյամոյանի հարթակից ելույթի հնարավորույթուն կտան, կներեն նույնիսկ:
Ձեր գործն ա: Ում կարում եք՝ ներեք: Ես ոչ մեկին չեմ ներել ու չեմ ներում: Աններելի բաներ արածներին ու դա ամիսներով հանդուրժածներին ներում չկա։
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը