Կարծիք

11.03.2021 12:51


Արդարադատության տղան մտքեր է երկնել ԳՇ պետի թեմայով․ մի քանի դիտարկում-խորհուրդ

Արդարադատության տղան մտքեր է երկնել ԳՇ պետի թեմայով․ մի քանի դիտարկում-խորհուրդ
Արդարադատության տղան մտքեր է երկնել ԳՇ պետի թեմայով: Մի քանի դիտարկում-խորհուրդ`
1. Մի փորձիր մանուպուլացնել` նախ` այս հարցով ավարտված իրավահարաբերություններ դեռևս չկան, քանի որ վարչական ակտի կատարում ենթադրող մի շարք քայլեր պետք է իրականացվեն: Կարդա «Զինծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը: Քո ու շեֆիդ համար անհարմար ու ոչ վերաբերելի օրենք, բայց ԳՇ պետին ուղիղ վերաբերելի: Բացի այդ, եթե անգամ լիներ այլ դեպք ու այլ պաշտոնյա, որի ազատումը ինքնին ավարտեր իրավահարաբերությունը, վարչական դատարան դիմելն ու վարույթ ընդունելը նախատեսված է հենց իրավահարաբերության ավարտի կասեցման համար: Դադարումը կասեցնելու համար:
2. Մեկ մեկ էլ նեղություն կրի՜ր, հիշիր փաստաբան եղած ժամանակներդ, երբ ուղեղդ պղծված չէր դավաճանի քարոզչական թեզերով ու կարդա` ինչ է առոչինչ վարչական ակտը ու ինչ կարող է լինել ի սկզբանե առոչինչ վարչական ակտի հետ:
3. Հայրենիքին պարտքդ կատարի՜ր, հետո բերանդ բացի՜ր նրանց հանդեպ, ովքեր իրենց կյանքը նվիրել են բանակին.
4. Կարդացի՞ր: Այ իսկ այժմ մոռացիր, որ ժամանակին որպես փաստաբան մի քանի պատահական հաջողություն ես արձանագրել: Որպես իրավաբան քեզ լուրջ ընդունելու տապանաքարը դրել ես, երբ հանուն դավաճանի դատարանների շրջափակման ակցիան հայտարարեցիր սահմանադրական, երբ անգամ ձեր տերերը տարբեր երկրներից տարակուսած իրար դեմքի էին նայում:
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը