Լրահոս

26.05.2011 11:00


ԱՄՆ–ը համաձայնվել է կրճատել իր ռազմական ներկայությունը Պակիստանում

ԱՄՆ–ը համաձայնվել է կրճատել իր ռազմական ներկայությունը Պակիստանում

Ինչպես հաղորդում է «Agence France Presse» գործակալությունը, ԱՄՆ–ը որոշել է կրճատել իր  ռազմական ներկայությունը Պակիստանում։ Պենտագոնն արդեն սկսել է ամերիկյան զինծառայողների դուրս բերումը երկրից։

ԱՄՆ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Դեյվ Լապանը հայտնել է, որ Պակիստանում ամերիկյան զինծառայողների կրճատմանը պնդել է Իսլամաբադը։

Լապանի խոսքերով՝ պակիստանյան իշխանությունները Վաշինգտոն նոտա են ուղարկել՝ ամերիկյան զինված ներկայությունն այդ երկրում կրճատելու խնդրանքով։

Ինչպես ընդգծում է «AFP»–ն, ամերիկյան զինծառայողները չեն հստակեցրել՝ որքանով է կրճատվելու ԱՄՆ–ի ռազմական ներկայությունը Պակիստանում։

Այս խորագրի վերջին նյութերը