Լրահոս

26.05.2011 10:52


Վիճակը ծայրահեղ ծանր է

Մայիսի 25-ին` ժամը  12.57-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 4 շենքի հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.08-ին, մարվել` 13.15-ին:

Այրվել է Հ.Միրիբյանին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի խցիկը և թափքը: Հրդեհի հետևանքով, ավտոմեքենայի ուղևոր, 1983թ.-ին ծնված Սեդա Սարգսյանը  ստացել է այրվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել Գավառ քաղաքի կենտրոնական հիվանդանոց, այնուհետ` Երևան քաղաքի այրվածքների կենտրոն:

Ս.Սարգսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Այս խորագրի վերջին նյութերը