Կարծիք

11.03.2021 11:19


Ի՞նչ դեմքով էիք նստած Նիկոլին լսում, պարոնայք գեներալներ

Ի՞նչ դեմքով էիք նստած Նիկոլին լսում, պարոնայք գեներալներ
Միշտ նայիվ մտածել եմ, որ նվաստանալը ամոթ է: Ի՞նչ դեմքով էիք նստած նիկոլին լսում պարոնայք գեներալներ: Հիմա ամեն ինչ օրինաչափ է` չէ որ պատերազմի 44 օրերի ընթացքում երկիրը հենց ձեր հույսին է եղել:
Հովո ջան, Կարեն ջան, անծանոթ տղերք... Դուք Էլ չկաք: Կներեք: Հերոս չլինեիք` ձեր ընտանիքների կողքին կլինեիք: Բայց ես ճանաչել եմ ձեզ, ձեր տեսակը` դուք չէիք կարող հերոս չլինել:
Իրականում հզոր է նիկոլը` 3 տարում ոչնչացվեց ազգի ու բանակի արժանապատվությունը:
Հզոր են թուրքերը, հզոր են բրիտանական գործակալները, հզոր են գեյերը... Սորոսը` «Պապա ա»! Արցախի Արայիկ Հարությունյանը կարող է հանգիստ մի ֆոտո էլ անել սուրճի բաժակով:
Վայելեք, էսօր իրավունք ունեք շամպայն բացել:
Վայելեք, քանի կարող եք: Որովհետև երբ պայթում են փուչիկները` ի հայտ է գալիս իսկականը:
Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը