Հիմա մենք ապրում ենք կատարյալ հակասահմանադրական քաոսի մեջ․ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար․ «Հրապարակ»
«Հրապարակը» զրուցել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հետ։
«-ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը ՍԴ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հետ կապված, ինչպե՞ս կարող է ազդել գործընթացների վրա, հնարավոր է Օնիկ Գասպարյանը հետագայում վերանշանակվի:
-Չեմ կարող ասել, որովհետև ՍԴ-ն ունի գործերի քննման իր կարգը: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի, և այդ որոշումներն ինչ հետևանքներ կամ ազդեցություն կունենան գործընթացների վրա:
-Բայց որոշումներից մեկը կարո՞ղ է լինել, օրինակ, Օնիկ Գասպարյանի վերանշանակումը, իրավական առումով հնարավո՞ր է նման բան:
-Ես դժվարանում եմ ասել, բայց չեմ կարծում, որ կարող է նման որոշում կայացվել:
-Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի որոշում կարող է կայացվել:
-Գիտեք, հիմա ոչ միայն մեր երկիրը, այլ նաև ամբողջ իրավական համակարգն այնպիսի քաոսի է վերածվել... ցավոք սրտի, առողջ տրամաբանությամբ մեր հասարակական կյանքը հնարավոր չէ պատկերացնել և մեկնաբանել, որովհետև Դուք ասում եք Սահմանադրական դատարան, ես էլ ասում եմ, որ այս ՍԴ-ն տեղով արդեն հակասահմանադրական է: Եթե այն ՍԴ է, ապա Վահե Գրիգորյանն այնտեղ ինչ գործ ունի, Արման Դիլանյանը ո՞նց է դրա նախագահը, այդ երեք դատավորները ո՞նց են այնտեղ հայտնվել: Նախ ինքը տեղով հակասահմանադրական մարմին է, երկրորդը՝ նախագահն ինքը խախտեց բոլոր հնարավոր տրամաբանությունները, երբ իրեն ներկայացված հրամանագրի նախագիծն առարկություններով ներկայացրեց վարչապետին՝ դրա մեջ նշելով հակասահմանադրականության հանգամանքը: Վարչապետը նույն րոպեին հետ վերադարձրեց նախագահին, ու վերջինս չդիմեց ՍԴ, օրենքներն ուղարկեց ՍԴ: Թող «Երեխաների իրավունքների պաշտպանության մասին» օրենքն էլ ուղարկի ՍԴ: Հիմա վարչապետն անօրինական կերպով հայտարարեց, որ իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարեցվել են, չես էլ հասկանում՝ նա դա ընդունում է, թե չի ընդունում: ԶՈՒ մնացած հրամանատարական կազմը մինչև հիմա հայտարարում էր, որ վարչապետը պետք է հրաժարական տա, հիմա հայտարարություն են տարածում, որ Օնիկ Գասպարյանի հրամանն են կատարում: Ո՞նց են նրա հրամանը կատարում, եթե նոր պետ է նշանակվում: Մի խոսքով՝ մեր հասարակության մեջ մի շերտ չի մնացել, որ հույս դնես, ասես՝ այս մարդիկ ադեկվատ մտածողություն ունեցող են, էս ինչ դժոխքի մեջ ենք հայտնվել, ես չեմ հասկանում:
-Նախագահի դիմելն այդ օրենքի մասով ձևական բնո՞ւյթ ուներ:
-Ոչ թե ձևական բնույթ ուներ, այլ, իմ կարծիքով, նախագահն իրեն բնորոշ խորամանկ քայլն է կատարել: Եվ գուցե ստացվել է, ես վերնագիր տեսա, որ «Նախագահը դիմել է ՍԴ», շատ մարդիկ մտածում են, որ նախագահը դիմեց, բայց լրիվ այլ հարցով է դիմել։ Վիճարկելի նորմը նախագահի հրամանագիրն էր Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ, այդ նորմի մասով ինքն անգործություն է դրսևորել, որը քրեական հանցագործություն է: Եթե դուք հիմա 10 իրավաբանի էլ հարցնեք, կլսեք 10 տարբեր կարծիքներ, ու դրա պատճառն իրավաբանները չեն, պատճառն այն իրավիճակն է, որ մեր երկրի հասարակական կյանքն այլևս դուրս է եկել Սահմանադրության և իրավահարաբերությունների կարգավորման տիրույթից, մենք հիմա ապրում ենք կատարյալ հակասահմանադրական քաոսի մեջ:
-Կարգն ինչպիսի՞ն է ՍԴ-ում, ի՞նչ ժամկետում պետք է քննի նախագահի դիմումը:
-ՍԴ-ն հայտարարել է, որ ստացել է նախագահի դիմումը, դրանից հետո դատարանի նախագահը դա պետք է մակագրի դատավորներից մեկին, այդ դիմումն ունենա նախնական ուսումնասիրություն, դրա արդյունքներով ներկայացվի աշխատակարգային նիստի, նոր այդ նիստում որոշում կայացվի վարույթ ընդունելու կամ մերժելու մասին: ժամկետներ էլ կան, ամեն գործի համար նախատեսվում է, անգիր չեմ հիշում:
-Դուք նշեցիք, որ եթե այս հարցով 10 իրավաբանի հարցնենք, տարբեր մեկնաբանություններ կլսենք, հիմա այս տարակարծությունների ու հակասությունների մթնոլորտում վարչապետը ԳՇ նոր պետ է նշանակում:
-Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը դեռևս իրավական առումով վիճելի է, այդ պաշտոնում ո՞նց է նոր նշանակում անում»,-գրում է թերթը: