Պրոսպեկտով քայլում էի, քիչ էն կողմ աղմուկ նկատեցի. մեկ տասնյակի հասնող քաղաքացիներ թքում ու մրում էին Միքայել Զոլյանին
Էսօր Պրոսպեկտով քայլում էի, քիչ էն կողմ աղմուկ նկատեցի. մեկ տասնյակի հասնող քաղաքացիներ թքում ու մրում էին ժողովրդի ընտրյալներից մեկին՝ Միքայել Զոլյանին։ Ուշագրավն այն էր, որ այդ մարդիկ իրար չէին ճանաչում. կային տարեց մարդիկ, և կային երիտասարդներ։ Բոլորի խոսքը գրեթե նույնն էր, նույն բովանդակությամբ։ Մարդիկ Զոլյանին մեղադրում էին դավաճանելու, ազգը պառակտելու մեջ, եղան մի քանիսը, որոնք շատ ավելի կոպիտ խոսքերով նախշեցին վերջինիս, եղան նաև հայհոյանքներ։ Ու էդ ժողովրդի ընտրյալը, դեմքին ծիածանի ողջ գույներն առած, ապշահար նայում էր մարդկանց, ովքեր պատասխան էին պահանջում։ Զոլյանը լուռ էր, ու զգացվում էր, որ վախի ահռելի դոզան պատել ա հոգին։ Որոշ ժամանակ հետո նյարդերը չդիմացան և սկսեց վազելով փախնել:
Ով կմտածեր, որ Զոլյանն ու զոլյանները ընդամենը 3 տարում այնպես կմսխեն երկիրը, բանակը, միջոցներն ու ժողովրդի վստահությունը, որ այդ նույն ժողովուրդն արդեն ամենավերջին հայհոյանքով կսկսի նախշել իրենց ու պահանջել պատասխանատվություն։ Զոլյանը ու մնացածը այլևս չեն կարողանում քայլել փողոցով, և դա ճշմարիտ է։ Ոչ մի դավաճան, ոչ մի ստահակ չպետք է կարողանա անարգել քայլել, նրանց ամեն մի քայլափոխի պետք է հիշեցնել, որ իզգոյ են, ստորաքարշ, դավաճան ու վախկոտ։ Ակնհայտ երևում էր, որ ապաքաղաքական մարդիկ էին, սովորական քաղաքացիներ, որ ոչ մի կապ չունեին քաղաքական որևէ հոսանքի հետ: Նրանք ընդամենը ցանկանում էին Զոլյանին ցույց տալ, որ ժողովուրդը իրենք են, իսկ այդ պատգամավորը կտրվել է իրականությունից և ամեն գնով փորձում է կառչած մնալ իր պաշտոնին:
Դեպքին ականատես եմ եղել այսօր` Պրոսպեկտ-Պուշկին խաչմերուկում։

Սյուզան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից