Նյարդերի խաղ․ այսօր յուրաքանչյուր հայ պարտավոր է ինքն իրեն հարց տալ՝ ո՞ր կողմում եմ ես
Նյարդերի խաղ․ մի կողմում շիզոֆրենիկ, կապիտուլյանտ դավաճանն է՝ իր ուսապարկ պատգամավոր-նախարարներով, մյուս կողմում՝ արժանապատիվ քաղաքացիներն ու պետության կարևորագույն ինստիտուտները՝ զորային միավորում՝ ԲԱՆԱԿ, հավատքի միավորում՝ ԵԿԵՂԵՑԻ, ուսմունքի միավորում՝ Գիտությունների Ազգային Ակադեմիա և այլն:
Այսօր յուրաքանչյուր հայ պարտավոր է ինքն իրեն հարց տալ.
-Ո՞ր կողմում եմ ես:
Վարչապետի աթոռը զբաղեցնող գրաստի՞, որն իր շուրջը հավաքեց աշխարհականների, որոնց կեղծ «դուխ» ներարկելով՝ նրանցից դուրս հանեց ու ծաղկացրեց ամբարտավանի, ստահակի, մեծախոսի, գործավախի և ժառանգությունից փախչողի բնույթը: Թե՞ ազգային ծրագրի միավորման կողմում կանգնած ժողովրդի, որ պայքարում է հանուն ազգային նկարագրի և հոգևոր ամբողջության վերականգնման, պետականության պահպանման և Հայրենիքի գաղափար սերմանելու համար, քանզի նրա գոյատևման միակ նախապայմանն է ունենալ ազատ և անկախ Հայրենիք և հայրենասիրական գիտակցություն: Այսպիսով, ի սկզբանե իրեն իշխանություն հռչակած, ապա ժողովրդին պառակտած անձի գործունեության հետևանքով՝ այսօր ե՛ս և դու՛ հայտնվել ենք երկու կողմում, մինչդեռ կա գոյության նախապայման՝ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:
Հետևաբար, ճանապարհը մեկն է. երկիրն ավերող դավաճանի հեռացում, քաղաքացիական իրավունքի իրացում և առհասարակ մեր նախնիներից ժառանգած Հայրենի Հողի պահպանում: Այս պահին չկան 2-րդ, 3-րդ, 4-րդ.....ճանապարհներ կամ տարբերակներ: Դրանք կլինեն միայն այնժամ, երբ Հայրենիքին սպառնացող չարիք-դավաճանին կվռնդենք, և հաջորդ ընտրություններին առաջադրված ճանապահների որոշումը կկատարեք հենց դու՛ք, ձեր իսկ կամքով ու ցանկությամբ:
Եվ վերջում, որպես հիշեցում․ դուք ԴԵՌ մեղավոր չեք, այլ խաբված եք: Հարկավոր է ամբողջ կամքի ուժով ընդունել այս փաստը, չընկրկել և չկաշկանդվել, այլ պահանջել, որ պարտավոր են պատասխան տալ ամբողջ հանրությանը ստելու և շահարկումների միջոցով իշանության զավթման համար, և հետո բոլոր հակապետական ու ապազգային արարքների դիմաց լոկ պահանջել ու սպասել դատապարտության: Հակառակ դեպքում՝ ոչ միայն մեղավոր եք, այլև հանցավոր՝ հազարավոր չապրած կյանքերի կորստի գործում: Բոլորս պարտք ունենք, և այդ պարտքը պատվով հանձնելու միակ ճանապարհը միավորումն է՝ անկախ բոլոր հանգամանքներից՝ նախասիրություններ, առաջնահերթություններ, առավելություններ կամ թերություններ: Այդուհանդերձ, մենք բոլորս մեկ հարթակում ենք՝ պայքարի ու փրկության հարթակում:
Նյարդերի խաղ․ այսօր յուրաքանչյուր հայ պարտավոր է ինքն իրեն հարց տալ՝ ո՞ր կողմում եմ ես