Բազմաթիվ քաղաքական ռոմանտիկներ ԶՈՒ Գլխավոր շտաբի այժմ արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանից սպասում էին լուրջ գործողություններ, և այս պահին մոլորված կանգնած` իրենց միամիտ ծոծրակն են քորում: Մինչդեռ ես հենց սկզբից թերահավատորեն էի վերաբերվում այդ անձի քայլերի նպատակասլացությանը և տղամարդկությանը: Այսինքն, նա արեց կեսքայլ ու հետ գնաց, ավելի լավ կլիներ` ոչինչ էլ չձեռնարկեր, ինչպես մտել էր Նիկոլի ձեռքի տակ աշխատելու` այդ դիրքում էլ մնար: Ինքն իրեն վերջնականապես խայտառակեց Օնիկ Գասպարյանը, գնաց-հավասարվեց պաղպաղակասեր անգլիական ժամավաճառ Սարգսյանի մակարդակին: Այնինչ Օնիկ Գասպարյանն ուներ եզակի հնարավորություն` իրեն դուրս դնելու Արցախի հանձնման դավաճանական սցենարից, ինչ-որ տեղ քավել ծախված պատերազմի մեղքը և պարզերես մնալ ժողովրդի աչքում:
Ափսոս <<Օնիկ Գասպարյան>> կերպարը, որ ցույց տվեց իր անընդունակ, զինվորականին ոչ վայել, կիսահղի վիճակը և նման անպատասխանատու կեցվածքով է՛լ ավելի խառնեց բանակի մթնոլորտը: Համենայն դեպս, ռազմական հեղաշրջումով թե արժանապատիվ ժողովրդի ճնշմամբ, Օնիկով թե առանց Օնիկ` մենք հասնելու ենք մեր նպատակին, աթոռից պոկելու ենք դավաճան հողատուին և երկրում հաստատենք ազգային իշխանություն: Եվ առհասարակ, եթե որևէ մի անձ կամ քաղաքական ուժ պետք է իր սեփական շահերն առաջ տանելով շարժվի և որոշումներ կայացնի, ես խոստանում եմ` Նիկոլին ճամփելուց հետո պայքարելու եմ այդպիսինների դեմ:
Թվում էր, թե Օնիկ Գասպարյանն իր զինվորական կարիերան սկսել էր ռազմական քայլերգով, բայց աստիճանաբար հասավ գյումրեցիների հայտնի երգին` <<Մամ ջան, մամ ջան, թոռիդ ղուրբան, խելռի գը Օնիկը>>:
Ու մինչ օրս «խելռի գը Օնիկը»