Կարծիք

10.03.2021 17:26


Ներհայաստանյան քաղաքական տարածքի բոլոր դերակատարների պայքարը զուտ Ալիևի 5 միլիարդից բաժին ստանալու համար է

Ներհայաստանյան քաղաքական տարածքի բոլոր դերակատարների պայքարը զուտ Ալիևի 5 միլիարդից բաժին ստանալու համար է
Այս պահին նույնիսկ ինձ է ահավոր դժվար վանել այն միտքը, որ ներհայաստանյան քաղաքական տարածքի բոլոր դերակատարների պայքարը զուտ Ալիևի 5 միլիարդից բաժին ստանալու համար է։
Ես գիտակցում եմ, որ այդ միտքը անքնության և էմոցիոնալ լարման հետևանք է, որ անհնարին է այդպես լինի, որ այսպես մտածելը կնշանակի ընդունել պարտությունը և համակերպվել դրա հետ, բայց եթե նույնիսկ իմ պես հակադավադրապաշտ մարդուն են այսպիսի մտքեր այցելում, պատկերացրեք, թե ինչ է կատարվում ռազմաքաղաքական թեմաներից կիլոմետրերով հեռու գտնվող մեր շատ հայրենակիցների ուղեղներում։
Ու պետք չէ զարմանալ, որ այդ մարդիկ այսօր ոչ ոքի չեն ուզում լսել։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը