Կարծիք

10.03.2021 15:29


Ադրբեջանի նախագահը փաստացի սկսել է Ռուսաստանի նկատմամբ սադրիչ գործողությունները՝ փորձելով պարարտ հող ստեղծել խաղաղապահների հեռացման պահանջի համար

Ադրբեջանի նախագահը փաստացի սկսել է Ռուսաստանի նկատմամբ սադրիչ գործողությունները՝ փորձելով պարարտ հող ստեղծել խաղաղապահների հեռացման պահանջի համար
Հեյդար Ալիևի անհաջող զավակը հրապարակային դժգոհություն է հայտնում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների գործողություններից՝ ՌԴ իշխանությանը զգուշացնելով, որ հայերը Արցախում զինվում են, ինքնակազմակերպվում։
Իլհամ Ալիևն ասում է, թե ռուս խաղաղապահները չեն արգելում ՀՀ պաշտոնյաների ու զինվորականների մուտքը Արցախ, նաև խնդիրներ են ստեղծում Արցախի գրավյալ տարածքներում հաստատված ադրբեջանցի զինծառայողների համար։
Ալիևն ասում է՝ իրենք հարգանքով են վերաբերվում հայերի պատմամշակութային, կրոնական արժեքների գոյությանը, պահպանում են դրանք՝ միաժամանակ հայտարարելով, թե հայերը կարող են հանգիստ այցելել «հին ալբանական» Դադիվանք։
Ադրբեջանի նախագահը փաստացի սկսել է Ռուսաստանի նկատմամբ սադրիչ գործողությունները՝ փորձելով պարարտ հող ստեղծել խաղաղապահների հեռացման պահանջի համար։ Ալիևը, սակայն, լավ է հասկանում, որ Արցախում հաստատված ռուսական զինուժն այլևս չի հեռանա այնտեղից, քանի որ դա կենսական նշանակություն նաև իր՝ ՌԴ աշխարհաքաղաքական շահերի ու անվտանգության համար։
Միաժամանակ Ադրբեջանը չի թաքցնում հայկական պատմությանն ու մշակույթին տիրանալու իր թշնամական նկրտումները։
Ստիպված եմ հիշեցնել Ալիևների և Փաշաևների կլաններին, որ 1990-ականներին էլ մի քանի տարի Շուշին, Քարվաճառը, Մեխակավանը, Քաշաթաղը հայտնվել էին իրենց հսկողության տակ, բայց հայկական զորքը ազատագրեց, իսկ Ադրբեջանի իշխանությունը կարճատև հաջողություններից հետո խայտառակվեց։
Պատմությունը կրկնվելու սովորություն ունի։
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը