Աշխարհ

10.03.2021 14:14


«Ցանկանում ենք, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը շուտափույթ կարգավորվի». ՌԴ փոխարտգործնախարար

«Ցանկանում ենք, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը շուտափույթ կարգավորվի». ՌԴ փոխարտգործնախարար

Հայաստանում ստեղծված իրավիճակը երկրի ներքին գործն է, Ռուսաստանը շահագրգռված է, որ իրավիճակն այնտեղ հնարավորինս շուտ կարգավորվի: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Դիտարկում ենք դա որպես Հայաստանի ներքին գործը: Մենք չենք միջամտում գործընթացներին, որոնք այնտեղ տեղի են ունենում, և չենք սատարում որևէ մեկին: Ցանկանում ենք, որ իրավիճակը շուտափույթ կարգավորվի, քանի որ դա բխում է մեր բոլորի շահերից»,-ասել է Ռուդենկոն:

Փոխնախարարի խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում չի սրվի:

«Հույս ունենք, որ գործը դրան չի հասնի»,-ասել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը