Լրահոս

26.05.2011 09:07


Վրաստանի հատուկջոկատայինները կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք մայիսի 25-ին Վրաստանի ընդդիմությունը հայտարարել էր Սահակաշվիլիի դեմ պայքարի վճռական օր: Ընդդիմության առաջնորդ Նինո Բուրջանաձեն կոչ էր արել Սահակաշվիլիի ռեժիմց դժգոհ բոլորին դուրս գալ իրենց «բներից»։ Ընդդիմությանը հաջղվել էր հաստատվել Վրաստանի Խորհրդարանի շենքի դիմացի հրապարակում, որտեղ այսօր պետք է տեղի ունենա Վրաստանի անկախության օրվա առիթով անցկացվելիք զինվորական շքերթը։ Հենց այստեղ Վրսատանի նախագահը պետք է ընդունի շքերթը։

Մայիսի 25-ի լույս 26-ի Վրաստանի ոստիկանությունն ու հատուկջոկատայինները գիշերը ի միջոցով ցրել են Խորհրդարանի շենքի դիմացի հրապարակում հաստաված ընդդիմությանը: Տեղեկություններ կան, որ կիրառվել են նաև ռետինե փամփուշտներ: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Ըստ «Gazeta.ru»-ի

Այս խորագրի վերջին նյութերը