Կարծիք

10.03.2021 13:46


Փաշինյանի որոշումը փորձ է սահմանադրական կարգը տապալելու ճանապարհով իշխանությունը ուզուրպացնելու

Փաշինյանի որոշումը փորձ է սահմանադրական կարգը տապալելու ճանապարհով իշխանությունը ուզուրպացնելու
Փաշինյանի հրաժարականը պահանջել է ամբողջ բանակի հրամկազմը ներառյալ ՊԲ-ի հարյուրավոր բարձրաստիճան սպաներ, Գլխավոր շտաբի հրամանատար Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ։ Բացառված է, որ մարտական գեներալը, սպայի պատիվը անարգելով ենթարկվի Արցախը հանձնած, երկիրը անտերության մատնած կապիտուլյանտի անօրինական պահանջին, հուսախաբ անելով ու դավաճանելով իր մարտական ընկերներին, որոնք դժվարին պահին անվերապահորեն կանգնեցին նրա կողքին, ինչպես նաև մեր ժողովրդին, որ միանշանակորեն, անվարան կանգնեց մեր պետականության միջնաբերդ, հայոց բանակի թիկունքին։
Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատալու Փաշինյանի որոշումը ռազմական դրության պայմաններում ոչ միայն հակասում է Սահմանադրության 155 հոդվածի 3րդ կետին, այլև փորձ է սահմանադրական կարգը տապալելու ճանապարհով իշխանությունը ուզուրպացնելուն և բանակը վերջնականապես կազմաքանդելուն։
Երկրի Գլխավոր դատախազը պարտավոր է քրեական գործ հարուցել իմ նշած քրեական օրենսգրքի ծանրագույն հոդվածներով ու անհապաղ կալանավորել երկիրը անդունդի եզրին հասցրած կապիտուլյանտին։
Անուշավան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը