Թուրքիան պատրաստվում է գազ և նավթ տեղափոխել Ադրբեջանից
Թուրքական ընկերությունները պատրաստ են համագործակցել Կասպից ծովում նավթի և գազի հանքավայրերի շահագործման ոլորտում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նա բարձր է գնահատել Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև Կասպից ծովում «Դոստլուգ» հանքավայրի համատեղ շահագործման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը:
Նրա խոսքով` կողմերը տեղեկացվել են թուրքական ընկերությունների` այս ուղղությամբ համագործակցելու մտադրության մասին: «Նավթ ու գազն այս հանքավայրից նախատեսվում է տեղափոխել Թուրքիա»,-ասել է Չավուշօղլուն:

Աղբյուրը՝ news.am