Լրահոս

25.05.2011 19:44


Տիգրան Սարգսյանը կրկին ձեռնպահ է մնացել Ռոբերտ Քոչարյանին պատասխանելուց

Տիգրան Սարգսյանը կրկին ձեռնպահ է մնացել Ռոբերտ Քոչարյանին պատասխանելուց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ասել էր, որ ՀՀՇ-ի իշխանության օրոք էր, որ սպանում էին անցանկալի  ընդդիմադիրներին:  Այսօր ԱԺ–կառավարություն հարց ու պատասխանից հետո ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից լրագրողները հետաքրքվել են՝ իրո՞ք այդպես է եղել։

–Ես քանի որ ծանոթ չեմ այդ հայտարարությանը, չեմ կարող մեկնաբանություն տալ,–պատասխանել է Տիգրան Սարգսյանը։

Մինչև հիմա չե՞ք ծանոթացել Ռոբերտ Քոչարյանի այդ հարցազրույցին, զարմացել են լրագրողները։

Ներողամիտ եղեք,–արձագանքել է ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայի ժամանակ նույնպես Տիգրան Սարգսյանին հարցրել էին Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարության մասին, սակայն այն ժամանակ նույնպես նա ձեռնպահ էր մնացել պատասխանելուց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը