ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայանա տարեվերջին Տաջիկստանում
Հավաքական ավտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա այս տարվա չորրորդ եռամսյակում Տաջիկստանում:Մարտի 10-ին այս մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունն՝ ամփոփելով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ գերատեսչության ղեկավար Մուհթար Թլեուբերդիի հանդիպման արդյունքները։
«Հանդիպման ընթացքում կայացել է կարծիքների փոխանակում ՀԱՊԿ-ի ընթացիկ աշխատանքի շուրջը, քննարկվել են լայն շրջանակի հարցեր կազմակերպության գործունեության բոլոր հանգուցային ուղղությունների վերաբերյալ:
Նախարարն ընդունել է հրավերը ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ այս տավրա մայիսին Դուշանբեում կայանալիք հերթական նիստին:
ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայանա 2021 թվականի չորրորդ եռամսյակում Տաջիկստանում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ կողմերը նաև հայտնել են համագործակցության պատրաստակամություն կազմակրեպության հետագա ամրապնդման ուղղությամբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 9-10-ն այցով գտնվում է Ղազախստանում: Սպասվում է, Զասին կընդունի հանրապետության նախագահ Քասմ Ժոմարտ Տոկաևը:
ՀԱՊԿ-ն ստեղծվել է 2002 թվականին և միջազգային տարածաշրջանային կազմակերպություն է, որի կազմի մեջ Ղազախստանի հետ մեկտեղ մտնում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Ներկայումս կազմակերպությունում նախագահում է Տաջիկստանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայանա տարեվերջին Տաջիկստանում
Հավաքական ավտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա այս տարվա չորրորդ եռամսյակում Տաջիկստանում: Մարտի 10-ին այս մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունն՝ ամփոփելով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ գերատեսչության ղեկավար Մուհթար Թլեուբերդիի հանդիպման արդյունքները։
«Հանդիպման ընթացքում կայացել է կարծիքների փոխանակում ՀԱՊԿ-ի ընթացիկ աշխատանքի շուրջը, քննարկվել են լայն շրջանակի հարցեր կազմակերպության գործունեության բոլոր հանգուցային ուղղությունների վերաբերյալ:
Նախարարն ընդունել է հրավերը ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ այս տավրա մայիսին Դուշանբեում կայանալիք հերթական նիստին:
ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայանա 2021 թվականի չորրորդ եռամսյակում Տաջիկստանում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ կողմերը նաև հայտնել են համագործակցության պատրաստակամություն կազմակրեպության հետագա ամրապնդման ուղղությամբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 9-10-ն այցով գտնվում է Ղազախստանում: Սպասվում է, Զասին կընդունի հանրապետության նախագահ Քասմ Ժոմարտ Տոկաևը:
ՀԱՊԿ-ն ստեղծվել է 2002 թվականին և միջազգային տարածաշրջանային կազմակերպություն է, որի կազմի մեջ Ղազախստանի հետ մեկտեղ մտնում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Ներկայումս կազմակերպությունում նախագահում է Տաջիկստանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրը՝ 168.am