Լրահոս

25.05.2011 18:37


Վարչապետը խոսել է կառավարության նոր ավտոմեքենայի մասին

Վարչապետը խոսել է կառավարության նոր ավտոմեքենայի մասին

Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱԺ–ին և Կառավարությանը հատկացված 100 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենաներին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ցանկացած երկրի վարչապետ պետք է ունենա ծառայողական ավտոմեքենա.

Դրա համար էլ մենք բյուջեից  միջոցներ ենք հատկացրել, որ ձեռք բերենք վարչապետի ստատուսին համապատասխան ավտոմեքենա։

Նա նշել է, որ կառավարությունն ունի կարգ, որտեղ դասակարգել է, թե որ դասի պետական ծառայողներին ինչ ավտոմեքենա է հասնում.

Այդ չափանիշներին համապատասխան էլ ձեռք են բերվել ավտոմեքենաները, նամանավանդ, որ այն ծառայողական մեքենան որ օգտագործում էր վարչապետը ֆիզիկապես մաշված էր ու շատ հին էր։ Դրա համար էլ նորմատիվներին համապատասխան այդ ձեռբերումը տեղի է ունեցել,– ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը