Ավիավթարից հետո ողջ մնացած օդաչուն 36 օր անցկացրել է Ամազոնի անտառներում՝ սնվելով թռչունների ձվերով ու մրգերով (լուսանկար, տեսանյութ)
36-ամյա բրազիլացի օդաչու Անտոնիո Սենան ողջ է մնացել Ամազոնի անտառներում տեղի ունեցած ավիավթարից հետո և փրկվել է մեկ ամիս անտառում բնակվելուց հետո:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, օդաչուն ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել ինքնաթիռի խափանման պատճառով, որը վայրէջքից անմիջապես հետո բռնկվել է:
Բրազիլացին կարողացել է 36 օր ապրել անտառներում՝ սնվելով օդանավում եղած սննդի պաշարով, որը հասցրել էր դուրս բերել իր հետ, նախքան հրդեհի բռնկումը, այնուհետև՝ թռչունների ձվերով և մրգերով, որոնք հաջողացրել է գտնել անտառում:
Վթարից հետո մեկ շաբաթ անց որոնողական աշխատանքները դադարեցվել էին, քանի որ չէին կարողացել գտնել անգամ օդանավի բեկորները: Եվ միայն 5 շաբաթ անց օդաչուն պատահաբար հանդիպել է շագանակներ հավաքողների խմբին, որոնք էլ օգնել են նրան դուրս գալ անտառից:
«Միակ բանը, որն օգնել է ինձ և թույլ տվել ողջ մնալ, սերն է, որ զգում եմ ընտանիքիս հանդեպ»,-ասել է բրազիլացին:

Աղբյուրը՝ tert.am