Լրահոս

25.05.2011 19:36


ՀՀ վարչապետ. «Ես էլ գիտեմ շատ դաշնակցականների, որոնք…»

ՀՀ վարչապետ. «Ես էլ գիտեմ շատ դաշնակցականների, որոնք…»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով ՀՅԴ որոշման նախագծին, որով առաջարկվում է անվստահություն հայտնել կառավարությանը, ասել է, որ դա նորմալ երևույթ է համարում։

Դա քաղաքական պայքարի ձև է, որն ընտրել են մեր գործընկերները։ Նպատակն է՝ բարձրացնել  իրենց կուսակցության հեղինակությունը, որ ընտրությունների ժամանակ վայելեն ժողովրդի վստահությունը և ստանան քվեներ։ Սա նորմալ քաղաքական պայքարի ձև է։ Կոչ եմ անում նորմալ վերաբերվել նման քաղաքակիրթ ձևին։

Որոշման նախագծի քվերակության ժամանակ ստացվեց ձայների կողմ 10, դեմ 13 հարաբերակցություն, այսինքն մեծամասնությունը, որը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու ունեցավ ընդամենը 13 քվե։ Մեկնաբանելով սա՝ վարչապետն ասել է, որ իր կարծիքով պատգամավորները չեն կարևորել այդ հարցը՝ հասկանալով, որ այն քաղաքական բովանդակություն ունի ու ամեն մեկն իր վերաբերմունքը դրսևորել է այնպես, ինչպես նպատակահարմար է գտել և իրենք էլ ընդունում են այդ իրողությունը։

Ինչ վերաբերում է նրան, որ Դաշնակցությունը պնդում է, թե շատերն են հոգու խորքում կողմ եղել անվստահություն հայտնելուն, բայց քաղաքական որոշում են կայացրել, վարչապետն ասել է.

Ես էլ գիտեմ շատ դաշնակցականների, որոնք հոգու խորքում գալիս են ու ինձ ասում են, որ իրենք իմ հետ համաձայն են, բայց…

Պատասխանելով մամուլում շրջանառվող լուրերին, թե կառավարությունն ամենաշատը նեղվում է ՀՅԴ–ի քննադատությունից և հնրավոր է համարժեք կոմպրոմատային պատասխան տա վերջինիս, Տիգրան Սարգսյանն ասել է.

Ես բացարձակապես չեմ նեղվում Դաշնակցության հարցերից։ Նրանք մեր գործընկերներն են, մենք ունենք շատ հարգալից վերաբերմունք նրանց նկատմամբ,։ Ավելին՝ նրանց հարցապնդումը ստանալուց հետո ես հրավիրել եմ նրանց ինձ մոտ, տեղի է ունեցել քննարկում և դա բնական, նորմալ երկխոսություն է։

Ինչ վերաբերում է կոմպրոմատ որոնելուն, ապա վարչապետն ընդգծել է, որ կոմպրոմատ օգտագործելն իրենց մեթոդը չէ և իրենք այդպիսի մեթոդներ չեն կիրառում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը