Կարծիք

10.03.2021 10:41


Պետականության գիտակցություն չունեցող մարդիկ իրենք իրենց փոսն են գցել

Պետականության գիտակցություն չունեցող մարդիկ իրենք իրենց փոսն են գցել
Ոստիկանները կարող են ուժ կիրառել ցուցարարների հանդեպ, երբ վստահ են, որ իրենց ետևում կա կայուն կառավարություն։
"Մարտի 1"-ի դատավարության ժամանակ, երբ կոնկրետ ոստիկանների անուններ հնչեցին, անգամ ձերբակալեցին մեկ ոստիկանի, որին մեղադրում էին ցուցարար սպանելու մեջ (խոսքը 2018-ին վերսկսված դատավարությանն է վերաբերում), արդեն պարզ դարձավ, որ ոչ մի ոստիկան նման հրաման այլևս չի կատարի։ Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պետությունն իրեն կպաշտպանի։
Քայլականները չգրված օրենք են խախտել, հրամանը կատարող ոստիկան են անպաշտպան թողել և երբ հիմա, իրենց կրակելու հերթն է եկել, խնդրի առջև են հայտնել։
Պետականության գիտակցություն չունեցող մարդիկ իրենք իրենց փոսն են գցել։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը