Կարծիք

10.03.2021 09:33


Արմեն Սարգսյանը հերթական անգամ խուսափեց իր սահմանադրական պարտականությունների կատարումից, ինչն ապագայում նրան պաշտոնանկ անելու հիմքերից է լինելու

Արմեն Սարգսյանը հերթական անգամ խուսափեց իր սահմանադրական պարտականությունների կատարումից, ինչն ապագայում նրան պաշտոնանկ անելու հիմքերից է լինելու
Սահմանադրության համաձայն՝ ո՛չ Հանրապետության նախագահը, ո՛չ վարչապետը չունեն զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու լիազորություն։
Սահմանադրություն 139-րդ հոդվածի 3-րդ մասը (իրավունքի ուժով հրամանագրի ուժի մտնելը) որևէ կերպ չի կարող վերաբերել զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելուն։
Առավել եւս, որ, տեսկանորեն, 2-րդ փուլում՝ նախագահի կողմից Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնատար անձի պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծն առարկություններով վարչապետին վերադարձնելուց հետո, վարչապետի կողմից կրկին այդ հրամանագրի նախագիծն նախագահին ուղարկվելու պարագայում, նախագահը իրավասու է՝
կա՛մ ստորագրել այն,
կա՛մ ներկայացնել Սահմանադրական դատարան։
Սահմանադրության տառացի կամ իմաստային վերլուծությունը որևէ այլ եզրակազություն կամ ենթադրություն անելու հնարավորություն չի տալիս։
Նույնանման իրավական դիրքորոշում է արտահայտել Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1518 որոշմամբ։
Հետևաբար՝ քանի դեռ նշված հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարան այլ դիրքորոշում չի հայտնել, Օնիկ Գասպարյանը ՊԱՐՏԱՎՈՐ է շարունակել պաշտոնավարել որպես Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի։
Իսկ Արմեն Սարգսյանը հերթական անգամ խուսափեց իր սահմանադրական պարտականությունների կատարումից՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի համատեքստում կոպտորեն խախտելով Սահմանադրությունը, ինչն ապագայում նրան պաշտոնանկ անելու հիմքերից է հանդիսանալու։
Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը