Մինաս Ավետիսյանի տասնմեկ որմնանկար ոչնչացման եզրին է
ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկի հարցին, թե ի՞նչ է լինելու Գյումրիում որմնանկարիչ Մինաս Ավետիսյանի որմնանկարների հետ, որոնք ոչնչացման եզրին են, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատասխանել է, որ կառավարության հետ քննարկվել և որոշում է կայացվել, որ որոշ որմնանկարներ կփրկվեն և կտեղափոխվեն կառավարության շենք, սակայն դեռ կան ևս 11 որմնանկարներ, որոնք փրկելու կարիք ունեն։
–Եթե կան անհատներ, որոնք ցանկանում են սեփական միջոցներով վերականգնել որմնանկարները, ապա մենք պատարստ ենք համագործակցել,–ասել է նա։
Պատգամավորն անհանգստություն է հայտնել, որ, ի վերջո, այն ծրագիրը, որով կառավարությունն ու Մշակույթի նախարարությունը փորձում են փրկել նկարչի որմնանկարները, կարող է հանգեցնել նրան, որ Գյումրիում ոչ մի որմնանկար չմնա, ինչը բավական մեծ անհանգստություն է առաջացնում գյումրեցիների շրջանում։
–Քաղաքային իշխանությունը և անձամբ ես պատրաստ ենք մեկ որմնակար սեփական միջոցներով փրկելու,–ասել է պատգամավորը։
Հասմիկ Պողոսյանն էլ նշել է, որ որմնանկարները փրկելու ծրագիրը հնարավորություն է տալիս անհատներին ևս մասնակցել այդ գործընթացին, և առաջարկները սիրով կընդունվեն։

7or.am