Տիգրան Կարապետյան. «Մի հատ լիդեր ցույց տվեք, որին սիրում են»
«Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը Մամուլի ազգային ակումբում «Նոր քաղաքական լիդերների ձևավորման խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» թեմայի շուրջ տեղի ունեցած քննարկման ժամանակ նշել է, որ նույնիսկ կայացած մարդիկ չեն կարողանում կայանալ մեր երկրում.
–Ամբողջովին ուզուրպացված են քաղաքական, տնտեսական, տեղական ինքնակառավարման և բոլոր դաշտերը։ Հարմարվելով, ընտելանալով և խոնարհվելով՝ լիդերը կորցնում է իր հատկությունները և արդեն լիդեր չէ։
Նրա խոսքերով՝ ոչ մի երկրում տեղական ինքնակառավարման ղեկավարները չունեն կուսակցական պատկանելիություն։
–Մի հատ լիդեր ցույց տվեք, որին սիրում են,–նկատել է «Ժողովրդական կուսակցության» ղեկավարը։
Ըստ Տ. Կարապետյանի՝ եթե մենք ցանկանում ենք, որ լինեն լիդերներ, ապա երիտասարդը պետք է օրինակ ունենա և ձգտի հասնել այդ վառ անհատականությանը.
–Ո՞ւմ կարող է հասնի, մենք գիտենք՝ ովքեր են այսօր ղեկավարում։ Լիդերը հայրենիքի և ժողովրդի համար է, և այդպիսի լիդեր մենք չունենք։

7or.am