Կարծիք

09.03.2021 17:50


Անամոթությո՞ւն, թե՞ տգիտություն

Անամոթությո՞ւն, թե՞ տգիտություն

Քայլիստ երեսփոխան Արման Եղոյանը կրկին աչքի է ընկել իր տգետ մտքերով...Ըստ այս կերպարի, նախ պարզվում է, որ Հայաստանում որևէ մեկը չպետք է քննադատի իրենց դավաճանական իշխանությանը, քանի որ, իբրև թե դրանից օգտվում են Բաքվում...
Ապուշ թեզ է, բայց նիկոլականներն անընդհատ այն առաջ են մղում` չբացահայտելով կոնրկետ օրինակներով իրենց ասածի ճշմարտացիությունը ու փորձում են դրանով փակել ընդդիմության և իրենց քննադատողների բերանը...

Ըստ այս քայլիստի, 1994 թ֊ի զինադադարից հետո մեր առաջին գերիները վերադարձել են հայրենիք 1995 թ֊ին...Սրան կարելի է հիշեցնել, որ նախ այն ժամանակ մենք ՀԱՂԹԱԾ երկիր ենք եղել և մենք ենք եղել թելադրողը, քանի որ բացի գաղթող երկիր լինելուց, մի քանի անգամ ավելի ազերի գերիներ մեզ մոտ են եղել...

Ու հիմա սրա նման տգետը փորձում է սեփական խայտառակված թիմին, որը տարավ Հայաստանը նսեմացնող և նվաստացնող կապիտուլյացիայի, ինչ֊որ հավասարության նշաններ դնել արցախյան առաջին պատերազմի հետ...

Սրանք անամոթ են ու չեն ուզում բացահայտել, որ իրենց կուռք Նիկոլը գերիների հարցը չի կարող լուծել...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը