Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 129 մարդ, մահացել է 10 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 273 137 դեպք, այստեղից ապաքինվել է 267 015 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 601:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 6 351 փորձարկում, այդ թվում 3 464-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 887-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 2.19% է, վերջին 14 օրվանը՝ 1.49%, վերջին 7 օրվանը՝ 1.63%:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 252 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 383 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 114 անձ:

Աղբյուրը՝