Ստյոպա Սաֆարյան. «Սերնդափոխությունը տեղի է ունենում սեփական զավակներին պետական կառավարման համակարգ բերելով»
Մամուլի ազգային ակումբում «Նոր քաղաքական լիդերների ձևավորման խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» թեմայի շուրջ տեղի ունեցած քննարկման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նշել է.
–Պետք չէ այնպիսի սերնդափոխություն, եթե քաղաքական իշխանության սանդղահարթակով բարձրացած երիտասարդը շարունակելու է նույն վատագույն ավանդույթները՝ ընդամենն ունենալով նոր լիդեր՝ հին կառավարման շարժիչով։
Նա նկատել է, որ հայ հասարակությունը համարվում է մի հասարակություն, որտեղ բոլորը գեներալներ են։ Դա ենթադրում է, որ առաջնորդների որակներին համապատասխանող անհատների պակաս չպետք է ունենայինք, սակայն խնդիրը քաղաքական միջավայրն է, որը չափազանց դեստրուկտիվ է.
–Տիրող բարքերի հետ անհամատեղելի արժեքներ ունեցող ոչ բոլոր մարդիկ են, որ իրենց թույլ են տալիս նման շռայլություն՝ մտնել և զբաղվել հիմա վտանգավոր մասնագիտությամբ։
Բանախոսը գտնում է, որ նոր որակների և սկզբունքների քաղաքական առաջնորդի չձևավորման հարցը նաև «լիֆտի» խնդիր է՝ սոցիալական և քաղաքական միջավայրում վեր բարձրանալու սանդղակը. «Խնդիրն է այն է՝ որտեղ է այդ «լիֆտը», և ինչո՞ւ խորհրդարանում չի հայտնվել ժողովրդի կրթյալ հատվածը, այլ անտառաճանաչ մի զանգված»–ընդգծել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը։
Ըստ Ս. Սաֆարյանի՝ սերնդափոխությունը տեղի է ունենում հետևյալ ուղղությամբ՝ քաղաքական գործիչներն ու պատգամավորները պետական կառավարման համակարգ և խորհրդարան են բերել սեփական զավակներին, և դա նկատվում է նաև ընդդիմադիր դաշտում։

7or.am