Կարծիք

09.03.2021 11:17


Վարչապետի պաշտոնը պինդ գրկած պատահականությանը պաշտպանելով «կուշտ» չես լինի

Վարչապետի պաշտոնը պինդ գրկած պատահականությանը պաշտպանելով «կուշտ» չես լինի

Բոլոր նրանք, ովքեր կուրորեն վստահում և պաշտպանում են իշխանության եկած և վարչապետի աթոռը պինդ գրկած պատահականությանը, որքան էլ դժվար, բայցևայնպես, պետք է գիտակցեն, որ այդպես շարունակելով, ոչ միայն «կուշտ» ու, առավել ևս «խաղաղությամբ» չեն ապրելու, այլ, անգամ, ամենաանհավանական զիջումների գնալու դեպքում, միևնույն է՝ դարանակալ թշնամին մեր վզին է փաթաթելու նոր ու ավելի մեծ պատերազմ: Դա անխուսափելի է, քանի դեռ մեզ առաջնորդում է ոչ թե իրական ազատությունն ու փոխըմբռնումը, այլ պատահականությունների բերած ատելության իշխանությունը... Իշխանություն, որը Երկիրը ներսից և դրսից քանդելով՝ մեզ դարձրել է խեղճ ու անպաշտպան, թե՜ ներսում, թե՜ դրսում...

Հ.Գ.- Ողբերգությունը կայանում է նաև նրանում, որ դա արել ու անում են օտարից սնվող, բայց ձեր, ասել է թե՝ խաբվածների «վստահությունը» շահած սահմանափակ թվով պատահականություններ... Չհասկանալ սա, նշանակում է՝ համառորեն գնալ ինքնակործանման...

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը