1998 թվականին բանակն ասաց իր խոսքը և ազատեց Հայաստանը չարիքի իշխանությունից, հիմա նա դեռ կարող է անել նույնը
Ի՞նչն է ավելի հեշտ անել: Կեղծել ընտրությունների արդյունքները, որոնք տեղի են ունենալու մեկ օրվա ընթացքում, որոնց ժամանակ «միջազգային դիտորդները» կլինեն հավատարիմ եւ լոյալ իսկ խորհրդարանական ընդդիմությունը փափկամարմին: Կեղծել ընտրությունները, որոնց արդյունքները կարող են հաստատվել վերահսկվող Սահմանադրական դատարանում: Թե՞ ավելի հեշտ է կեղծել 44 օր տևած պատերազմը, որը տեղի է ունեցել մի քանի հարյուր կիլոմետրանոց ճակատի վրա, որի մեջ ներգրավված են եղել տասնյակ հազարավոր մարդիկ, որում զոհվել է մոտ 5 հազար մարդ և վիրավորվել շուրջ 10 հազարը:
Պատերազմ, որն ամբողջ աշխարհի հայերի ուշադրության կենտրոնում է:
Կարծում եմ ՝ այս հարցի պատասխանն ակնհայտ է: Իսկ Փաշինյանի հետ իրենց շփումները «պետական շահեր» քողի տակ թաքցնելու բոլոր փորձերը միայն ծիծաղ են առաջացնում:
Հ.Գ.Ի դեպ, երբ 2008-ին ոմանք հրապարակից գոռում էին «Մանվել, Մանվել», այն ժամանակ «ռազմական հեղաշրջումն ընդունելի էր և ցանկալի», բայց ահա այսօր վտանգավո՞ր է պետականության համար: Վե՛ րջ, հերի՛ ք է, մենք արդեն տեսնում ենք, որ ԳՇ-ի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման» փորձ են անվանել միայն Նիկոլը, Էրդողանը, իսկ այժմ նաև Տեր-Պետրոսյանը:
1998 թվականին բանակն ասաց իր խոսքը և ազատեց Հայաստանը չարիքի իշխանությունից, հիմա նա դեռ կարող է անել նույնը:
1998 թվականին բանակն ասաց իր խոսքը և ազատեց Հայաստանը չարիքի իշխանությունից, հիմա նա դեռ կարող է անել նույնը