Կարծիք

08.03.2021 17:57


2008-ի փետրվարին Առաջին նախագահը Ազատության հրապարակում «Մանվե՛լ» ու «Գագի՛կ» էր կանչում․ չե՞ք տեսնում հակասություն

2008-ի փետրվարին Առաջին նախագահը Ազատության հրապարակում «Մանվե՛լ» ու «Գագի՛կ» էր կանչում․ չե՞ք տեսնում հակասություն

Եթե սխալվում եմ՝ ուղղեք։

Ես լավ հիշում եմ, որ 2008-ի փետրվարին Առաջին նախագահը Ազատության հրապարակում «Մանվե՛լ» ու «Գագի՛կ» էր կանչում։ Նկատի ուներ Պաշտպանության փոխնախարարներ, գեներալներ Մանվել Գրիգորյանին և Գագիկ Մելքոնյանին: Ես լավ հիշում եմ, որ հրապարակում հավաքված մարդիկ ակնկալում էին նշված գեներալներին տեսնել ոչ թե ծաղիկների, այլ տանկերի ուղեկցությամբ։

Մանվելն ու Գագիկը չեկան։ Ո՛չ տանկերով և ո՛չ էլ ծաղիկներով։ Իսկ Առաջին նախագահն այսօրվա հայտարարությամբ «ռազմական հեղաշրջումը» որակել է որպես կործանարար երևույթ։
Չե՞ք տեսնում հակասություն։

Հ․Գ. Առաջին նախագահից ավելի բարձր՝ հարթակից «Մանվե՛լ» և «Գագի՛կ» էր կանչում ապագա դավաճանը, ապագա ազգակործան ստահակը։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը