Աշխարհ

08.03.2021 14:50


Սերբիայի վարչապետը հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին

Սերբիայի վարչապետը հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին

Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը նախագահ Ալեքսանդր Վուչիչի անօրինական գաղտնալսումը համարում է պետական հեղաշրջման փորձ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Բրնաբիչի խոսքով` դրանում ներգրավված են երկրում իշխող կուսակցության ներկայացուցիչները և ներքին գործերի նախարարության բարձր պաշտոններ զբաղեցնողները:

Սերբիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը մարտի 7-ի գիշերն անվտանգության խորհրդի նիստից հետո հայտնել է, որ իրավապահ մարմինների տվյալներով՝ պետության ղեկավարն ու նրա ընտանիքի անդամներն ապօրինաբար գաղտնալսվել են 1572 անգամ:

Նախարարը հստակեցրել է, որ դրանում ներգրավված են ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ որ գործը եւ հավաքված նյութերը փոխանցվել են դատախազության կազմակերպված հանցավորության բաժին:

«Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գաղտնալսումը պետական հեղաշրջման փորձ է»,-հայտարարել է Սերբիայի վարչապետը TV Pink-ի եթերում:

Նրա խոսքով՝ հետաքննությունը պետք է բացահայտի հանցագործության ամբողջ մեխանիզմը:

Այս խորագրի վերջին նյութերը