Լրահոս

25.05.2011 16:44


«ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Տիգրան Փոստանջյանի դեմ քրեական հետապնդման վերաբերյալ

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Տիգրան Փոստանջյանի դեմ շինծու քրեական գործով դատավարությունը:

«Ժառանգությունը»  իր վճռական բողոքն է հայտնում քաղաքական դրդապատճառներով սկիզբ առած այդ քրեական գործի և թատերականացված դատավարության, ինչպես նաև արդեն 15-րդ օրը բանտում հացադուլի մեջ գտնվող Տիգրան Փոստանջյանի արդարացի պահանջներից և ոչ մեկի չկատարման կապակցությամբ: Հացադուլի միջոցով Տիգրան Փոստանջյանը իր բողոքն է հայտնում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրող անմարդակային և նվաստացուցիչ պայմաններից,  իր դեմ որպես խափանման միջոց ապօրինաբար ընտրված կալանքից և առհասարակ իր դեմ սանձազերծված քրեական հետապնդումից:

Ակնհայտ է, որ ՀՀ գլխավոր դատախազության և ԱԱԾ-ի համատեղ ջանքերով կյանքի կոչված այս պատվիրված գործն ուղղված է Զարուհի Փոստանջյանի ու   «Ժառանգություն» կուսակցության և ընդհանրապես քաղաքացիական հասարակության` օրեցօր աճող ակտիվության և ընդվզման դեմ:

«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել այս անօրինական քրեական հետապնդումը և արդար դատաքննության միջոցով արդարացնել և ազատ արձակել քաղաքական պատանդ Տիգրան Փոստանջյանին:

«ժառանգություն» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը