Աշխարհ

08.03.2021 18:30


Ինդոնեզիայում կոկորդիլոսը կերել է 8-ամյա տղային․ համագյուղացիները կտրել են գիշատչի որովայնը տղայի մնացորդները գտնելու համար (լուսանկար, տեսանյութ)

Ինդոնեզիայում կոկորդիլոսը կերել է 8-ամյա տղային․ համագյուղացիները կտրել են գիշատչի որովայնը տղայի մնացորդները գտնելու համար (լուսանկար, տեսանյութ)

Ինդոնեզիայում կոկորդիլոսը կերել է գետում լողացող 8-ամյա տղային,-գրում է Mirror-ը։

Ինչպես նշում է պարբերականը, երեխան հարձակման է ենթարկվել Ինդոնեզիայի արևելյան Կալիմանտան նահանգի գետերից մեկում։ Տղայի հայրը դեպքից ժամեր անց հուսահատորեն փորձել է բռնել որդուն կերած կոկորդիլոսին, սակայն գիշատչին հաջողվել է բռնել միայն հաջորդ օրը։

Հայտնի է, որ 6 մետրանոց կոկորդիլոսը հայտնաբերվել է տեղի բնակիչների կողմից, որոնք մարտի չորսին բացել են գիշատչի փորոտիքը՝ տղայի մնացորդները գտնելու համար։

Համացանցում հայտնած սահմռկեցուցիչ կադրերում երևում է՝ ինչպես են գյուղի բնակիչները կոկորդիլոսի փորոտիքից հանում երեխայի մարմնի մասերը, մինչդեռ նրա ընտանիքի անդամները լաց են լինում։

Պարբերականի հաղորդմամբ՝ Ինդոնեզիայի մեկ այլ շրջանում նման դեպք է արձանագրվել նաև 2018-ին, երբ կոորդիլոսը կուլ էր տվել 48-ամյա տղամարդուն, ինչից հետո տեղի գյուղացիները դանակներով, մուրճերով և մահակներով շուրջ 292 կոկորդիլոս էին սպանել՝ այդպիով «վրեժ լուծելով» իրենց համագյուղացու մահվան համար։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

stomachBoy, 8, cut from 26ft crocodile which swallowed him whole while he was  swimming - World News - Mirror Online

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը