Ռուսաստանը ՆԱՏՕ–ից Լիբիայի գործողությունների համար պարզաբանում կպահանջի
Ինչպես հաղորդում է «BBC»–ն, ՆԱՏՕ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը մեկնում է Բրյուսել՝ մասնակցելու Ռուսաստան–ՆԱՏՕ նիստին, որպեսզի պարզի՝ արդյոք Լիբիայում ծրագրվո՞ւմ են ցամաքային գործողություններ, և հերթական անգամ պահանջի Մոսկվայի հավասարազոր մասնակցություն Հակահրթիռային պաշտպանության համակարգում։
–Մենք տեղեկատվություն ունենք Լիբիայում ցամաքային գործողությունների պատրաստության մասին և պատրաստվում ենք այդ տեղեկությունը վերստուգել ՆԱՏՕ–ի հետ ուղիղ և պաշտոնական հարցումների օգնությամբ՝ արդյոք նախապատրաստվո՞ւմ է ցամաքային գործողությունների ծրագիր,–ասել է Ռոգոզինը «Россия-24» հեռուստաընկերությանը։
Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժերար Լանգեն հաղորդել էր, որ Ֆրանսիան և Բրիտանիան ռազմական ուղղաթիռներ կուղարկեն Քադաֆիի վարչակարգի դեմ պայքարի համար։
Ռուսական մշտական ներկայացուցչի խոսքերով՝ սա կարող է կապված լինել ցամաքային գործողությունների պատրաստության հետ։