Աշխարհ

08.03.2021 12:28


Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 147 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 147 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 147 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 193 մարդ, մահացել է 15 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 272 998 դեպք, այստեղից ապաքինվել է 266 886 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 591:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 7823 փորձարկում, այդ թվում 3613-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 4210-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1,88 տոկոս է, վերջին 14 օրվանը՝ 1,54 տոկոս, վերջին 7 օրվանը՝ 1,67 տոկոս:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 257 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 421 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 125 անձ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը