Հայաստանի աղետալի տնտեսական կացությունն իր ազդեցություն է թողել անշարժ գույքի շուկայի վրա։ Այս տարվա հունվարի ցուցանիշները փաստում են, որ անշարժ գույքի շուկան մտել է խորը պասիվացման շրջան։ Դա էլ նշանակում է, որ նվազել են մարդկանց եկամուտները, ավելացել է այս շուկայում ռիսկայնությունը, նվազել են այստեղ կատարվող ներդրումները։ Այս երեք գործոնները միասին վկայում են Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության նկատմամբ բնակչության անվստահության և այդ կառավարության անփառունակ գործունեության մասին։
Այսպիսով, ըստ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի վերլուծության, 2021 թ․-ի հունվարին Հայաստանի Հանրապետությունում իրականացված գործարքները 22,4 տոկոսով ավելի քիչ են անցած տարվա հունվարի և 44,6 տոկոսով դեկտեմբերի համեմատ։ Նույնն է համամասնությունը գործարքների հիմնական բաժնի՝ առուքուվաճառքի գործարքների դեպքում։ Այս տարվա հունվարին իրականացվել է առքուվաճառքի 3011 գործարք՝ անցած տարվա հունվարի 3332-ի և դեկտեմբերի 5519-ի համետատ։ Այսինքն, առաջին դեպքում գործարքների քանակը նվազել է 32,1 տոկոսով, երկրորդում՝ 45,1 տոկոսով։ Այսինքն, գործ ունենք շուկայում գործարքների մեկ երրորդով նվազումից մինչև գրեթե կիսով չափ նվազման հետ։ Առքուվաճառքի հիմնական օբյեկտներն են բնակարանները, անհատական բնակելի տները և հողատարածքները։
Բնակարանների առքուվաճառքը անցած տարվա հունվարի համեմատ նվազել է 24,2 տոկոսով, դեկտեմբերի նկատմամբ՝ 39,3 տոկոսով։
Անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքները անցած տարվա հունվարի համեմատ նվազել են 23,8 տոկոսով, դեկտեմբերի համեմատ՝ 44,1 տոկոսով։
Հողատարածքների առքուվաճառքի գործարքները անցած տարվա հունվարի համեմատ նվազել են 26 տոկոսով, դեկտեմբերի համեմատ՝ 49,7 տոկոսով։
Ընդհանուր գործարքների և առքուվաճաքռի գործարքների քանակների կտրուկ նվազումն արձանագրվել է թե Երևանում, թե առանց բացառության բոլոր մարզերում։ Մասնավորապես, Երևանում առքուվաճառքի գործարքները այս տարվա հունվարին անցած տարվա հունվարի համեմատ նվազել է 35,9 տոկոսով, դեկտեմբերի համեմատ՝ 48,2 տոկոսով և կազմել ընդամենը 654 գործարք։ Այսինքն, առքուվաճառքի գործարքները գրեթե կիսով չափ նվազել են ընդամենը մեկ ամսվա ընթացքում։
Ուշագրավ է օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանում գնված և վաճառված գույքի ցուցանիշները։ Այստեղ վերջին երկու-երեք տարվա միտումն անփոփոխ է՝ օտարեկրացիները ավելի շատ վաճառել են, քան գնել։ Մասնավորապես, հունվարին օտարերկրացիները Հայաստանում գնել են 27, վաճառել 48 անշարժ գույք։
Ինչ վերաբերվում է շուկայական գներին, ապա այստեղ նույնպես ականատեսն ենք գների անկման։ Անցած տարվա հունվարի համեմատ գները նվազել են 4,9 տոկոսով, դեկտեմբերի համեմատ՝ 0,5 տոկոսով։ Երևանում բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները դրամով հետևյալն են եղել․
2020թ. հունվար
2020թ. դեկտեմբեր
2021թ. հունվար
Կենտրոն
659 000
613 050
608 500
Արաբկիր
456 600
440 200
436 500
Քանաքեռ-Զեյթուն
334 500
317 200
315 000
Նոր-Նորք
293 000
292 200
293 000
Ավան
297 000
289 000
288 000
Էրեբունի
291 500
282 000
280 500
Շենգավիթ
302 000
296 500
297 000
Դավթաշեն
344 500
317 000
315 200
Աջափնյակ
317 000
304 000
303 000
Մալաթիա-Սեբաստիա
293 500
283 200
281 000
Նուբարաշեն
188 000
175 000
174 500
Մարզերում բնակարանների գները նվազել են հունվարի համեմատ՝ 3,5 տոկոսով, դեկտեմբերի համեմատ՝ 0,2 տոկոսով։
Եվս մեկ կարևոր ցուցանիշ՝ հիպոթեկային գրավադրման ցուցանիշների մասին։ Հիշո՞ւմ ենք, թե ի՞նչ ձոներ են հնչել Նիկոլ Փաշինյանի կողմից հիպոթեկային գործարքների «աննախադեպ», «թռիչքային» «բում»-ի մասին։ Իրականությունը, սակայն, պարզապես ողբալի է՝ այս տարվա հունվարին Հայաստանում իրականացվել են 148 հիպոթեկային գործարքներ, ինչը 38,1 տոկոսով պակաս է նախորդ տարվա հունվարի և 61,2 տոկոսով՝ դեկտեմբերի համեմատ։ Հատկապես վիճակն անմխիթար է մարզերում։ Օրինակ՝ Վայոց Ձորի մարզում ընդհանրապես ոչ մի հիպոթեկային գործարք չի եղել, իսկ Գեղարքունիքում ընդամենը 1-ն է եղել։
Ակնհայտ է, որ տնտեսական գահավիժումը ահռելի չափերի է հասել և ընդգրկել մեր կյանքի բոլոր ոլորտները, ուժգին հարվածելով մեր կենսամակարդակին և եկամուտներին։
Անշարժ գույքի շուկան խորը ճգնաժամի մեջ
Հայաստանի աղետալի տնտեսական կացությունն իր ազդեցություն է թողել անշարժ գույքի շուկայի վրա։ Այս տարվա հունվարի ցուցանիշները փաստում են, որ անշարժ գույքի շուկան մտել է խորը պասիվացման շրջան։ Դա էլ նշանակում է, որ նվազել են մարդկանց եկամուտները, ավելացել է այս շուկայում ռիսկայնությունը, նվազել են այստեղ կատարվող ներդրումները։ Այս երեք գործոնները միասին վկայում են Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության նկատմամբ բնակչության անվստահության և այդ կառավարության անփառունակ գործունեության մասին։
Այսպիսով, ըստ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի վերլուծության, 2021 թ․-ի հունվարին Հայաստանի Հանրապետությունում իրականացված գործարքները 22,4 տոկոսով ավելի քիչ են անցած տարվա հունվարի և 44,6 տոկոսով դեկտեմբերի համեմատ։ Նույնն է համամասնությունը գործարքների հիմնական բաժնի՝ առուքուվաճառքի գործարքների դեպքում։ Այս տարվա հունվարին իրականացվել է առքուվաճառքի 3011 գործարք՝ անցած տարվա հունվարի 3332-ի և դեկտեմբերի 5519-ի համետատ։ Այսինքն, առաջին դեպքում գործարքների քանակը նվազել է 32,1 տոկոսով, երկրորդում՝ 45,1 տոկոսով։ Այսինքն, գործ ունենք շուկայում գործարքների մեկ երրորդով նվազումից մինչև գրեթե կիսով չափ նվազման հետ։ Առքուվաճառքի հիմնական օբյեկտներն են բնակարանները, անհատական բնակելի տները և հողատարածքները։
Բնակարանների առքուվաճառքը անցած տարվա հունվարի համեմատ նվազել է 24,2 տոկոսով, դեկտեմբերի նկատմամբ՝ 39,3 տոկոսով։
Անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքները անցած տարվա հունվարի համեմատ նվազել են 23,8 տոկոսով, դեկտեմբերի համեմատ՝ 44,1 տոկոսով։
Հողատարածքների առքուվաճառքի գործարքները անցած տարվա հունվարի համեմատ նվազել են 26 տոկոսով, դեկտեմբերի համեմատ՝ 49,7 տոկոսով։
Ընդհանուր գործարքների և առքուվաճաքռի գործարքների քանակների կտրուկ նվազումն արձանագրվել է թե Երևանում, թե առանց բացառության բոլոր մարզերում։ Մասնավորապես, Երևանում առքուվաճառքի գործարքները այս տարվա հունվարին անցած տարվա հունվարի համեմատ նվազել է 35,9 տոկոսով, դեկտեմբերի համեմատ՝ 48,2 տոկոսով և կազմել ընդամենը 654 գործարք։ Այսինքն, առքուվաճառքի գործարքները գրեթե կիսով չափ նվազել են ընդամենը մեկ ամսվա ընթացքում։
Ուշագրավ է օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանում գնված և վաճառված գույքի ցուցանիշները։ Այստեղ վերջին երկու-երեք տարվա միտումն անփոփոխ է՝ օտարեկրացիները ավելի շատ վաճառել են, քան գնել։ Մասնավորապես, հունվարին օտարերկրացիները Հայաստանում գնել են 27, վաճառել 48 անշարժ գույք։
Ինչ վերաբերվում է շուկայական գներին, ապա այստեղ նույնպես ականատեսն ենք գների անկման։ Անցած տարվա հունվարի համեմատ գները նվազել են 4,9 տոկոսով, դեկտեմբերի համեմատ՝ 0,5 տոկոսով։ Երևանում բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները դրամով հետևյալն են եղել․
Մարզերում բնակարանների գները նվազել են հունվարի համեմատ՝ 3,5 տոկոսով, դեկտեմբերի համեմատ՝ 0,2 տոկոսով։
Եվս մեկ կարևոր ցուցանիշ՝ հիպոթեկային գրավադրման ցուցանիշների մասին։ Հիշո՞ւմ ենք, թե ի՞նչ ձոներ են հնչել Նիկոլ Փաշինյանի կողմից հիպոթեկային գործարքների «աննախադեպ», «թռիչքային» «բում»-ի մասին։ Իրականությունը, սակայն, պարզապես ողբալի է՝ այս տարվա հունվարին Հայաստանում իրականացվել են 148 հիպոթեկային գործարքներ, ինչը 38,1 տոկոսով պակաս է նախորդ տարվա հունվարի և 61,2 տոկոսով՝ դեկտեմբերի համեմատ։ Հատկապես վիճակն անմխիթար է մարզերում։ Օրինակ՝ Վայոց Ձորի մարզում ընդհանրապես ոչ մի հիպոթեկային գործարք չի եղել, իսկ Գեղարքունիքում ընդամենը 1-ն է եղել։
Ակնհայտ է, որ տնտեսական գահավիժումը ահռելի չափերի է հասել և ընդգրկել մեր կյանքի բոլոր ոլորտները, ուժգին հարվածելով մեր կենսամակարդակին և եկամուտներին։
Աղբյուրը՝ yerevan.today