Կարծիք

08.03.2021 11:54


Այսօր հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա, այլ իրենք կտանեն…(լուսանկար)

Այսօր հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա, այլ իրենք կտանեն…(լուսանկար)
Այսօր մարտի 8-ն է, ու թեև ես չեմ ընդունում աշխարհին այլ նպատակներով պարտադրված այդ տոնը, որը ոչ մի կապ չունի մեր մայրերի ու կանանց հետ, բայց քանի որ մեծ մասը դեռ տոնում է այն, ուզում եմ որ բոլորդ հիշեք՝ այսօր հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա, այլ իրենք կտանեն....... այսօր հազարավոր սիրած աղջիկներ ու քույրեր ծաղիկներ չեն ստանա այլ իրենք կտանեն.......այսօր հազարավոր հայ այրեր իրենց կանանց ու մայրերին ռեստորաններ կտանեն կամ տանը շքեղ սեղաններ կգցեն ու, որպես արդարացում, կասեն՝ դե, կյանքը շարունակվում է.......
Այո՛, կյանքը շարունակվում է, և մեր որդիներն ընկան հենց դրա համար, որ կյանքը շարունակվի, բայց չմոռանաք հանկարծ, որ դուք պարտք ունեք, և կյանքը իրավունք կունենա նույն կերպ շարունակվելու միայն այն օրը, երբ կվերադարձնեք նրանցից գողացված հաղթանակն ու Հայրենիքը-ահա, սա՝ ամբողջությամբ.
158279506_1739829379529369_8103338496648811809_n
Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը