Լրահոս

25.05.2011 16:28


ԲՀԿ–ն կողմ է կուսակցությունների համամասնական ցուցակներում երիտասարդության՝ նվազագույն 10% սկզբունքով մասնակցությանը

ԲՀԿ–ն կողմ է կուսակցությունների համամասնական ցուցակներում երիտասարդության՝ նվազագույն 10% սկզբունքով մասնակցությանը

Մամուլի ազգային ակումբում «Նոր քաղաքական լիդերների ձևավորման խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» թեմայի շուրջ տեղի ունեցած քննարկման ժամանակ իր ելույթում ԱԺ ԱՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծման առաջին իսկ օրվանից բավական մեծ մասնակցություն և ներգրավվածություն է ունեցել նաև երիտասարդությունը։

Օրինակ բերելով՝ բանախոսն անդրադարձել է ԲՀԿ բարձրագույն քաղաքական մարմնում՝ քաղխորհրդում, երիտասարդների 30% ներդրավվածությանը։ Նա հատկապես կարևորել է ԱԺ–ում երիտասարդական խորհրդարանի ձևավորումը, որը հնարավորություն կընձեռի քաղաքական ուժերում ներգրավված, ինչպես նաև անկուսակցական երիտասարդներին ինքնադրսևորվելու համար։

Էնֆիաջյանը նաև ներկայացրել է ԲՀԿ երիտասարդների հարցերի հանձնաժողովի 7–րդ համաժողովի ժամանակ ընդունված հայտարարությունը, որով կոչ է արվում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին և կազմակերպություններին ընդունել կուսակցությունների համամասնական ցուցակներում երիտասարդների՝ նվազագույն 10% սկզբունքով մասնակցությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը