Ամեն անգամ, երբ ձեզ մոտ կխոսեն Արցախից փախչող արցախցիների մասին, պատմեք նրանց Արսենի պատմությունը
Արսենն Արցախից էր, Ստեփանակերտում էր ծնվել։ Դպրոցից հետո Բժշկական համալսարան էր ընդունվել, կես կիսամյակ սովորել, ապա զորակոչվել բանակ։ Որպես բուժակ էր ծառայում։
Պատերազմի առաջին օրվանից, լինելով 1,5 ամսվա զինծառայող, Արսենը մասնակցեց ակտիվ մարտական գործողություններին սկզբում Կարախանբեյլիում, ապա Ֆիզուլիում և Մարտունի 2-ում։ Ցերեկները վիրակապում էր վիրավորներին, գիշերները՝ բոլորի հետ հավասար հերթապահում։
Նոյեմբերի 9-ին Արսենենց գումարտակը հայտնվում է թշնամու ավիահարվածների թիրախում։ Առաջին արձակած հրթիռից փլվում է խրամատային խուցը, որտեղ գտնվում էին գումարտակի հրամանատարը և սպաները։ Արսենը շտապում է օգնության, բայց մի քանի վայրկյան անց երկրորդ հրթիռն է ընկնում նույն վայրում...
Այդ օրը Մարտունի 2-ի դիրքերը պահող գումարտակը տվեց 16 զոհ, նրանց մեջ էր նաև Արսենը... 1,5 ամսվա ծառայող էս տղեն 44 օրում անցավ ողջ դժոխքի միջով ու զոհվեց հրադադարից ընդամենը 1 ժամ առաջ...
Ամեն անգամ, երբ ձեզ մոտ կխոսեն Արցախից փախչող արցախցիների մասին, պատմեք նրանց Արսենի պատմությունը։ Պատմեք, թե ինչպես համեստ, բայց խիզախ սրտով արցախցի էս տղեն 44 օրում արեց անհնարինը՝ անդադար վիրակապելով ու առաջին բուժօգնություն ցույց տալով վիրավոր զինվորներին, ու զոհվեց՝ նույն ընկերների օգնության շտապելիս։
Ամեն անգամ, երբ ձեզ մոտ կխոսեն Արցախից փախչող արցախցիների մասին, պատմեք նրանց Արսենի պատմությունը