Կարծիք

08.03.2021 10:17


Ոչ մարտիության գրառում․ Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում պատերազմն ու հերթական պարտությունն անխուսափելի են

Ոչ մարտիության գրառում․ Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում պատերազմն ու հերթական պարտությունն անխուսափելի են

Ալիևի վերջին հայտարարությունը Զանգեզուրի մասով և թուրք–ադրբեջանական զորավարժությունները հիշեցնում են 2020–ի սեպտեմբերի 27–ից առաջ ունեցած նրա ագրեսիվ ելույթները և թուրք–ադրբեջանական համանման զորավարժությունները։

Ինչպես որ ՄԱԿ–ի ելույթով Ալիևն անոնս արեց պատերազմը, այնպես էլ հիմա է անում։ Որպես առիթ ուզում են օգտագործել Սյունիքի միջանցքը բացելու հարցում նիկոլենց չեմուչումը, որը պայմանավորված է գերիներով։

Թուրքիան Ադրբեջանին կրկին դրդրում է պատերազմի՝ առաջարկելով որպես պատճառ ներկայացնել նոյոմբերի 9–ի և հունվարի 11–ի համաձայնության չկատարումը հայկական կողմից։

Նիկոլը հունվարի 11–ին Մոսկվայում պաշտպանեց ադրբեջանական շահերը՝ չկարողանալով անգամ գերիների հարցը լուծել։ Հիմա հետին թվով է ուզում կռիվ տալ ու բանակցել «Գերիների վերադարձ՝ Սյունիքի միջանցքի դիմաց» բանաձևով, բայց արդեն ուշ է։

Նիկոլից Սյունիքի միջանցք են պահանջում, ինչին ինքը համաձայնել է, բայց խնդրում է գերիներին տալ, որպեսզի հայ ժողովրդի վրա ծախելու բան ունենա։ Ալիևը չի տալիս գերիներին, քանզի փալասի տեղ է դրել Նիկոլին էլ, Հայաստանին էլ։ Համ էլ՝ իր ձեռքում գերիները խաղաթուղթ են։

Մինչև նոր բանակցողով Հայաստանը չներկայանա, գերիներին հետ չենք ստանա, Հայաստանի շահերը պաշտպանող չի լինի։

Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում պատերազմն ու հերթական պարտությունն անխուսափելի են։ Բայց այս անգամ արդեն ռազմական գործողությունների թատերաբեմը Հայաստանն է լինելու։

Պատերազմից խուսափելու, իսկ դրա լինելու դեպքում Արցախյանի արդյունքները չկրկնելու համար կարևորագույն նախապայման է Նիկոլի հեռացումը։ Բանակում սա հասկանո՞ւմ են։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը