Կարծիք

08.03.2021 07:33


ԱԱԾ УПСИ-ի և ОТО-ի պետերը Աբազյանի մոտից դուրս գալուց հետո սկսել են ծիծաղել նրա վրա՝ Գագիկ Սողոմոնյան ֆեյքին ամեն գնով գտնելու հանձնարարականի պատճառով. Գաբրելյանով

ԱԱԾ УПСИ-ի և ОТО-ի պետերը Աբազյանի մոտից դուրս գալուց հետո սկսել են ծիծաղել նրա վրա՝ Գագիկ Սողոմոնյան ֆեյքին ամեն գնով գտնելու հանձնարարականի պատճառով. Գաբրելյանով

Mediaport-ը գրում է․ Ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը հայտնում է, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը շաբաթվա վերջին իր մոտ է կաչել УПСИ-ի և ОТО-ի պետերին՝ հանձնարարելով ամեն գնով գտնել Գագիկ Սողոմոնյան ֆեյքը կառավարողին:

Աբազյանն ասել է, որ այդ ֆեյքը գտնելն իրենց համար պատվի հարց է: УПСИ-ի և ОТО-ի պետերը Աբազյանի մոտից դուրս գալուց հետո սկսել են ծիծաղել՝ ասելով, որ դա ոչ թե իրենց այլ անձամբ Աբազյանի պատվի հարցն է, ինքն էլ թող մտածի. աշխատակիցներին հրահանգել են առանց ավելորդ էնտուզիազմի զբաղվել այդ գործով:

Գաբրելյանովի փոխանցմամբ՝ փետրվարի 15-ից 19-ին VPN օգտագործած քաղաքացիների՝ ԱԱԾ-ականների կազմած ցանկում է նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Այս խորագրի վերջին նյութերը