ՀՀ ԱԺ նախագահն առաջին անգամ ձեռնպահ է քվեարկել, երկրորդ անգամ՝ դեմ
Քիչ առաջ ԱԺ-ում քննարկվեց և քվեարկվեց ՀՅԴ խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը, համաձայն որի ԱԺ-ն պետք է որոշեր ՀՀ նախագահին առաջարկել քննարկել ՀՀ կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը: Տեխնիկական խնդիրների պատճառով այս հարցի քվեարկությունը մի քանի անգամ է իրականացվել և հետաքրքրական է, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջին անգամ ձեռնպահ է քվեարկել, թեև երկրորդ անգամ արդեն ձեռնպահը փոխել է դեմով:
Սա նկատել է նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ով «7օր»-ի հետ զրույցում ԱԺ նախագահի այս քայլը հետևյալ կերպ է մեկնաբանել.
-Իրեն պետք է հարցնել` դա միտումնավո՞ր էր, թե՞ վրիպում:
Հատկանշական է նաև, որ թեև Հովիկ Աբրահամյանը նախապես հայտարարել էր, որ կոալիցիան դեմ է քվեարկելու ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը ՀՀ նախագահին քննարկել առաջարկելուն, սակայն դահլիճում այդ պահին ներկա մոտ 40 պատգամավորներից, որոնց մեծ մասը ՀՀԿ-ական էին, ընդամենը 13-ը դեմ քվեարկեցին:
«7օր»>-ի այս դիտարկմանն ի պատասխան Վահան Հովհաննիսյանն ասել է.
-Սա դրական եմ գնահատում: Փաստորեն ընդամենը 3 ձայնով ավել էին նրանք, ովքեր համաձայն չէին մեր մոտեցումների հետ: Ընդամենը 3 ձայնի տարբերություն էր: ԱԺ նախագահը հայտարարեց, որ ամբողջ կոլիացիան դեմ է քվերակում, բայց ամբողջ կոալիցիայից ընադմենը 13 հոգի դեմ քվերակեց, որոշ խմբակցություններ չքվեարկեցին ընդհանրապես: Այնպես որ չեմ կարծում, որ մենք չենք հաջողել:

7or.am