Ուզում եք ասել, որ համաձայնություն եք տվել, որ թշնամու սպաները մտնեն մեր տարածք, անցնեն Կապան քաղաքով ու նկարահանեն ռազմական և քաղաքացիական օբյեկտնե՞ր (տեսանյութ)
Երևի բոլորդ արդեն տեսել եք ՖԲ-ում տարածվող տեսանյութը, որում ադրբեջանցի զինվորականները շրջում են ավտոմեքենայով ՀՀ տարածքով ու նկարահանում են ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ։
Հիմա ԱԱԾ-ն հերթական հերքում-հաստատումն է դրել, թե բա. «Էդ համատեղ եռակողմ աշխատանքային հանդիպման շրջանակներում բլա-բլա-բլա»։ Տղե՛րք, ո՞ւմ եք էշի տեղ դրել։
Ուզում եք ասել, որ համաձայնություն եք տվել, որ թշնամու սպաները մտնեն մեր տարածք, անցնեն Կապան քաղաքով ու նկարահանեն ռազմական և քաղաքացիական օբյեկտներ։
Լո՞ւրջ։
***
Ինչպես ոչնչացնել Ազգային անվտանգության ծառայությունը. Նիկոլի ձեռնարկ
Ա. 3 տարուց էլ քիչ ժամանակում կառույցում պետք է 6 տնօրեն փոխել։ Ընդ որում տնօրեններից մեկն էլ 6 ամիս պետք է ժ/պ կարգավիճակով լինի, որպեսզի որևէ ծրագիր չկարողանա կազմել կամ իրագործել։ Անհրաժեշտ է ծառայությունը սահմանափակել 24-ժամյա «Երկիր՝ Հայկական Ժամանակ» ցիկլով, անդադար ցնցումներով ու սկանդալներով։ Ծառայության արագ փոփոխվող ղեկավարները նույնիսկ չեն հասցնի ամբողջ ծավալով իրենց գործին ծանոթանալ, է՛լ ուր մնաց՝ արդյունավետ աշխատել։
Բ. Լծել ԱԱԾ-ին Նիկոլի անձնական շահերի առաջխաղացման և պաշտպանության գործին։
Գ. Բարոյալքել ԱԱԾ-ի հայրենասեր, պարտքի զգացում ունեցող և իրենց գործին նվիրված սպաներին անընդհատ անօրինական հրամաններով, անիմաստ քաշքշոցներվ (ֆեյքաորսեր, վհուկաորսեր և այլն), իսկ ամենասկզբունքայիններին ստիպել, որ հեռանան ծառայությունից, ով էլ մնա՝ բարոյապես փչացնել, դարձնել հանցակից։
Ուզում եք ասել, որ համաձայնություն եք տվել, որ թշնամու սպաները մտնեն մեր տարածք, անցնեն Կապան քաղաքով ու նկարահանեն ռազմական և քաղաքացիական օբյեկտնե՞ր (տեսանյութ)
Երևի բոլորդ արդեն տեսել եք ՖԲ-ում տարածվող տեսանյութը, որում ադրբեջանցի զինվորականները շրջում են ավտոմեքենայով ՀՀ տարածքով ու նկարահանում են ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ։
Հիմա ԱԱԾ-ն հերթական հերքում-հաստատումն է դրել, թե բա. «Էդ համատեղ եռակողմ աշխատանքային հանդիպման շրջանակներում բլա-բլա-բլա»։
Տղե՛րք, ո՞ւմ եք էշի տեղ դրել։
Ուզում եք ասել, որ համաձայնություն եք տվել, որ թշնամու սպաները մտնեն մեր տարածք, անցնեն Կապան քաղաքով ու նկարահանեն ռազմական և քաղաքացիական օբյեկտներ։
Լո՞ւրջ։
***
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից