Վրաստանի ընդդիմությունը բողոքի գործողություն է նախատեսում Ազատության հրապարակում, իսկ Սահակաշվիլին այդ ամենը դիմակահանդես է համարում
Ինպես հայտնում է «GHN» վրացական գործակալությունը, «Ազգային հավաքի» ներկայացուցիչները մտադիր են բողոքի գործողությունները Կոստավո պողոտայից տեղափոխել Թբիլիսիի կենտրոն՝ Ազատության հրապարակ։
Հետաքրքրականն այն է, որ այնտեղ այսօր ծրագրված է ռազմական շքերթի փորձն իրականացնել։
«Ազգային հավաքի» ղեկավարներից Նինո Բուրջանաձեն հայտնել է, որ Կոստավո պողոտայից երթը կանգ է առնելու Ազատության հրապարակում, որն իշխանության փոփոխության վերջնական տեղն է լինելու։
Այս ընթացքում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնում «Ազգային հավաքի» գործողությունները համարում է դիմակահանդես և դեժավյու։
–Դիմակահանդեսը, որը փողոցներում կազմակերպվում է մեզ համար, ինձ համար ծիծաղելի է,–ասել է Սահակաշվիլին։
Նա նշել է, որ ընդդիմության գործողությունները նման են միջնադարյան վեզիրների և ֆեոդալների գործողություններին, որոնց թագավորն արտոնություններ չէր տվել, և որոնք վազում էին Պարսկաստան կամ Պետերբուգ ու ասում, որ պատրաստ են հանձնել Վրաստանը միայն, եթե գլխավոր վեզիրի կամ թագավորի պաշոնն իրենցը լինի։
–Սա իսկական դեժավյու է միայն այն տարբերությամբ, որ եթե այն ժամանակ նրանց դա կարող էր հաջողվել, քանի որ Վրաստանը բաժանված էր, ապա այսօր արդեն չի ստացվի, որովհետև մենք ունենք վրացական հանրապետություն,–հայտարարել է Սահակաշվիլին։