Կարծիք

07.03.2021 08:15


Հոգեհանգստյան արարողությունը 2 օր հետաձգվել է՝ ազատ սգո սրահ չլինելու պատճառով․ նախկինում հարսանյաց սրահներում տեղ չկար, հիմա՝ սգո

Հոգեհանգստյան արարողությունը 2 օր հետաձգվել է՝ ազատ սգո սրահ չլինելու պատճառով․ նախկինում հարսանյաց սրահներում տեղ չկար, հիմա՝ սգո

Հիշո՞ւմ եք՝ ինչ էր խոստանում նիկոլ փաշինյանը 2018-ին՝ տնտեսական թռիչքաձև աճ, ժողովրդավարություն, արդարություն, իրավական պետություն...

3 մլն վարչապետի պետություն էր խոստանում, որոնք բոլորով հրապարակում պիտի լուծեին Ղարաբաղի հարցը ու այլ կարևոր հարցեր...
Մի խոսքով, բոլորի դեմքին ժպիտ էր եկել...
Հիմա ի՞նչ ունենք ու ինչո՞ւ հիշեցի խոստումները...
Ծանոթներիցս մեկի հարազատն է մահացել... ըստ կարգի, հոգեհանգստյան արարողությունը պետք է լիներ վաղը, սակայն քանի որ որևէ ազատ սգո սրահ չկա, ստիպված են 2 օր ուշ անել:
Ինչ եմ ուզում ասել՝ նախկինում հարսանյաց սրահներում տեղ չկար, հիմա՝ սգո...
Այո, եղավ թռիչքաձև աճ, բայց ինչի՞՞՞…

1. մահերի,

2. սգո սրահներում միջոցառումների,

3. ծաղկեպսակների գների,

4. սնայպեռները ժողովրդի վրա պահելու,

5. վնգստացող պատգամավորների,

6. թուրքական գործակալների քանակի (կամ դրանց բացահայտման)…

Բայց ամենակարևոր թռիչքաձև աճը ապրեց ՍՈՒՏԸ, որը հնչում էր և է երկրի ղեկավարի բերանից:

բա էն, որ ժողովրդին դեմքին ժպիտա եկել, բա ինչ եղավ էդ ժպիտը, հը՞՞՞…

#սևուժերիիշխանություն

Անահիտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը