Կարծիք

06.03.2021 20:00


Նիկոլին ձեռնտու է թեկուզ արդյունքում Իջևանի Հանրապետության վարչապետ մնալը, բա մե՞նք հայեր...խելքի եկեք ժողովո՛ւրդ, խելքի եկե՛ք

Նիկոլին ձեռնտու է թեկուզ արդյունքում Իջևանի Հանրապետության վարչապետ մնալը, բա մե՞նք հայեր...խելքի եկեք ժողովո՛ւրդ, խելքի եկե՛ք

Ալիևի այսօրվա հայտարարությունը ևս մեկ անգամ ընդգծեց պատերազմի մոտալուտ վտանգը։ Մենք արդեն համոզվել ենք, որ գործող իշխանությունների հետ չենք կարող պատերազմ հաղթել կամ առնվազն չպարտվել, նույնիսկ՝ խուսափել, իսկ թշնամին լկտիանում է հենց նրանց գոյությունից։ Միթե՞ սա պարզ չէ, բավարար չէ ճիշտ հետևություններ անելու համար։ Հասկացանք, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնն ու իշխանությունը ամեն ինչից վեր է դասում, արդյոք գիտակից հայերս նույն կարծիքի՞ ենք, արդյոք պատրա՞ստ ենք հիմա էլ Նիկոլի հիվանդագին կամակորությունն ու եսամոլությունը հանդուրժելով՝ Սյունիքը զիջել։ Եվ այսպես մինչև ո՞ւր, Նիկոլին ձեռնտու է թեկուզ արդյունքում Իջևանի Հանրապետության վարչապետ մնալը, բա մե՞նք հայեր...խելքի եկեք ժողովու’րդ, խելքի եկե’ք։

Ռաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը