Լրահոս

25.05.2011 14:52


Արդարադատության նախարարը` Վանո Սիրադեղյանի, Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի մասին

Արդարադատության նախարարը` Վանո Սիրադեղյանի, Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի մասին

Այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, որ ԱԺ-ում քննարկվող համաներման ակտը կտարածվի նաև 2008թ. մարտի 1-ի գործերով դատապարտվածների որոշ մասի վրա ևս:

իտեմ, որ որոշ մարդիկ համաներումը փորձելու են բացառապես կապել մարտմեկյան դեպքերի հետ, բայց միշտ էլ համաներման ակտը առավել ընդգրկուն է և միտված է ավելի մեծ խնդիրներ լուծելուն,-ասել է Հ. Թովմասյանը,-ես այս համաներման ակտը ուզում եմ դիտարկել հետևյալ կերպ՝ սա լիցքաթափելու, հանդուրժողականության մթոնոլորտ ստեղծելու համար է, այնպիսի մթնոլորտի, որի պարագայում միմյանց ոչնչացնելը չի դիտարկվում որպես խաղի հիմնական կանոն, որտեղ այն հանգամանքը, որ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող կամ հասարակության առջև կանգնած տարբեր խնդիրների յուրովի լուծումը կամ այլ կերպ լուծումը չի դիտարկվում որպես թշնամանք:

Հարցին, թե այս համաներումը կտարածվի՞ Նիկոլ Փաշինյանի վրա, արդարադատության նախարարը պատասխանել է.

ետք է հոդվածը տեսնել և որոշել՝ իր կողմից կատարված հանցագործությունն ընկնո՞ւմ է այդ սահմանափակման մեջ, թե ոչ: Այսինքն՝ իննորորդ հոդվածի յոթերորդ կետը, նաև համադրեք իր կողմից կատարված հանցագործությունների հետ ու կարող եք այդ հարցին պատասխանել: Եթե դրա տակ չի ընկնում ապա պետք է դիտարկել հինգերորդ կետի համատեքստում, թե արդյո՞ք այդ դիտավորյալ հանցագործությունը կատարելուց հետո պատժի մեկ քառորդը թե մեկ երրորդը կրել է:

Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանին, ապա Հրայր Թովմասյանը հիշեցրել է, որ ՀՀ ԱԺ նախագահը դիմել է Սասուն Միքայելյանին ներում շնորհելու խնդրանքով, իսկ «դա համաներման գործընթացից տարբեր է և ենթադրվում է համապատասխան այլ ընթացակարգ»:

ա համաներում է, և էականորեն տարբերվում է մեկը մյուսից և այս պարագայում պետք է նորից նայել ծանր հանցագործություն, պատժի կրելու մաս և տարածվում է, թե չի տարածվում,-ընդգծել է նախարարը:

Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն խոսակցությունները, որ այս համաներումը տարածվելու է նաև Վանո Սիրադեղյանի վրա:

ման տեղեկություններ չունեմ,-պատասխանել է Հ. Թովմասյանը:

Նա նաև նշել է, որ համաներման որոշման այս տեքստը կազմել են Արդարադատության նախարարության և ՀՀ նախագահի աշխատակամզերի աշխատակիցները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը