Կարծիք

06.03.2021 12:17


44 օր խաբեցին, որ երկիրը վաճառքի հանեն, հիմա նույնը արվում է Սյունիքում (լուսանկար)

44 օր խաբեցին, որ երկիրը վաճառքի հանեն, հիմա նույնը արվում է Սյունիքում (լուսանկար)

Ես էլ ասեմ երեկ ինչի՞ իշխանական լրատվամիջոցները իրար հերթ չէին տալիս, թե Սյունիքի համայնքների ղեկավարների հարցերը պետք է շտապ լուծվեն։ Նրանք խանգարում և խանգարելու են այս դավադիր գործարքի կայացմանը, բացասական են արձագանքում թշնամու ամեն շարժին, խոչընդոտում են Զանգեզուրում ալիևի տնավորվելուն։

44 օր խաբեցին, որ երկիրը վաճառքի հանեն, հիմա նույնը արվում է Սյունիքում։ Թուրքը խրամատ է փորում, բայց քարոզչամեքենան դեռ ասում է` հաղթելու ենք, ֆեյքաբուծարանն էլ կազմ-պատրաստ թիկունքը պահում է։ Չենք սթափվում անգամ այս չարիքի սպառնալիքներից` տեսնելով, որ թշնամին կտոր-կտոր մասնատում է մեր երկիրը։

Եթե ուշքի չգանք, վերջում մնալու է Երևանի հրապարակը, բեմին գոռգոռող կապիտուլյանտը, մի քանի երեսփոխան։

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջից

Безымянный

Այս խորագրի վերջին նյութերը