Տնտեսական

06.03.2021 10:45


Իշխանությունը հետևողականորեն քանդում է բոլոր կայացած համակարգերը․ հերթը բանկերինն է․ «Հրապարակ»

Իշխանությունը հետևողականորեն քանդում է բոլոր կայացած համակարգերը․ հերթը բանկերինն է․ «Հրապարակ»

«Իշխանությունը հետևողականորեն քանդում է բոլոր կայացած համակարգերը, հերթը բանկերինն է։ Կառավարությունն ԱԺ է ուղարկել «Կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ՝ առաջարկելով ստեղծել կենտրոնական ռեեստր, որին պետք է մասնակցեն ՀՀ բոլոր առևտրային բանկերը՝ ռեեստրին պետք է տրամադրեն տվյալներ բացված և փակված բանկային հաշիվների մասին, մասնավորապես՝ «բանկի հաճախորդի բանկային հաշվի համարը, հաշվի բացման և փակման, բանկային պահատուփի տրամադրման և օգտագործման դադարեցման ամսաթվերը, հաճախորդի և հաճախորդի կողմից լիազորված անձի նույնականացման՝ պետական իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի տվյալները, ինչպես նաև բանկի վերաբերյալ տեղեկությունները», այդ թվում՝ վերջին 5 տարվա ընթացքում փակվածների:

Սրա նպատակը նախկինների դրամական հոսքերին հետևելն ու բռնագանձելն է։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ «բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծման անհրաժեշտությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմի արդյունավետության բարձրացումն» է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը